«Այն կուսակցությունները, որոնք կանցնեն Ազգային ժողով և կփորձեն ուրախանալ, դա պետք է որակել՝ խրախճանք ժանտախտի ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ չի կարող համարվել ուրախություն այն, ինչին մենք երեկ ականատես եղանք: «Մեր պետությունը լուրջ հիվանդ է, մենք բավական լուրջ հիվանդ ենք ու լուրջ խորհելու խնդիր ունենք՝ վերականգնելու կամ կասեցնելու այդ հիվանդության ընթացքը: Ինչո՞ւ այս օրին հասանք, ինչո՞ւմն է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը, որ ունենք այն, ինչ երեկ արձանագրվեց: Երբ հրապարակավ ընտրակաշառքը նվիրատվություն կամ աշխատավարձ է անվանվում, երբ մեր քաղաքացուն հասցրել են կամ քաղաքացին հասել է հպատակի այն աստիճանի, որ կարող է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Քվեարկության արդյունքների հետ կապված շատ քիչ հարցեր կարող եմ բարձրացնել, դա ինչ-որ առումով օբյեկտիվ եմ համարում, խախտումներ եղել են, բայց շատ մեծ նշանակություն չեն ունեցել, հենց սա է խնդիրը, որ այս խումբը կարող է ստանալ այդքան մեծ աջակցություն: Սա մտահոգիչ է»:
Մանրամասները՝ տեսանյութում: