Monday, 13 05 2024
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
15:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ

Մարդիկ մեծամասամբ քվեարկում են ոչ թե սրտով, այլ ստամոքսով. Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, դրանք ամենևին անակնկալ չէին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ինձ համար սպասելի էր, որ ՀՀԿ-ն կունենա մեծամասնություն, «Ծառուկյան» դաշինքը երկրորդ տեղում կլինի, իսկ «Ելքն» էլ կանցնի խորհրդարան: Ինձ համար անսպասելին այն էր, որ ՀՅԴ-ն իմ կանխատեսածից մեկ տոկոս ավելի ձայն ստացավ: Սպասելի էր, որ 5-րդ ուժն էլ կանցնի խորհրդարան, սակայն դա չեղավ»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ի՞նչ գործոն աշխատեց, որ ՀՀԿ-ն նման մեծ թվով ձայներ հավաքեց: Հարցին ի պատասխան, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ մի քանի գործոններ աշխատեցին, սակայն նշանակալի էր վարչապետ Կարեն Կարապետյանի առկայությունը:

 «ՀՀԿ-ն իրականացրեց վերաբրենդավորում, ցուցակի առաջին համարները երիտասարդներն էին, հայտնվեց նաև Կարեն Կարապետյանը: Այն դեմքերը, որոնց հասարակությունը քարոզարշավին տեսնում էր, նոր էին, օլիգարխների մեծ մասն էլ կամ ցուցակի երկրորդ հատվածում էին կամ ուղարկվեցին ԲՀԿ: Ահա այդ իմիջային աշխատանքն արդյունավետ տարվեց և դա իր արդյունքները տվեց»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով, ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի կողմից իրականացրած քարոզարշավին` Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այսօր մեր հասարակության շրջանում աշխատում է «քվեարկում ենք ոչ թե սրտով, այլ ստամոքսով» սկզբունքը: Մարդիկ քվեարկում են ոչ թե գաղափարախոսության համար, այլ կամ անձով պայմանավորված, կամ պահի շահով: Հետևաբար, քաղաքական ուժերն աշխատանք են տարել այդ հարթությունում ևս:

«Պահի շահ ասելով` նկատի ունեմ փոխել շենքի մուտքի դուռը, տան պատուհանը, գյուղում ճանապարհն ասֆալտապատել և այլն: Գրեթե բոլոր քաղաքական ուժերն այս ուղղությամբ աշխատել են»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում