Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Պատկերը ապրիլի 2-ից հետո

Հայաստանում նախընտրական պայքարը եզրագծին մոտ անսպասելիորեն թևակոխեց միլիարդների փուլ: Մարտի 25-ին «Հայաստանի ներդրողների ակումբ» ստեղծելու մասին հայտարարեցին Ռուսաստանի հայ գործարարները, միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, որոնք աջակցում են վարչապետ Կարեն Կարապետյանին: Աջակցում են նույն ծավալով ՀՀԿ-ի՞ն, թե՞ աջակցում են ՀՀԿ-ում իշխանությունը վերցնելու՝ Կարեն Կարապետյանի ծրագրերին, կամ նրա միջոցով ուզում են իշխանությունը վերցնել ՀՀԿ-ում և, փաստորեն, նաև Հայաստանում: Սրանք հարցեր են, որոնք բաց են և անկասկած ստանալու են պատասխաններ մոտ ապագայում, հավանաբար անցնող տարվա ընթացքում, մինչև 2018-ի ապրիլ: Համենայնդեպս, այս ընթացքում Կարեն Կարապետյանը շրջանառության մէջ է դրել երկու թիվ՝ 3․2 միլիարդ ներդրումային հաստատված ծրագրերի և 5 միլիարդ դոլար քննարկվող, ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրերի մասին: Կասկած չկա, որ Կարապետյանի հույսը, իհարկե, հենց ռուսաստանցի գործարարներն են՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: «Ներդրողների ակումբին» ի պատասխան հայտարարություն արեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այն մասին, թե իր արտասահմանցի ընկերները պատրաստ են իր հաղթանակի դեպքում 15 միլիարդ դոլար ներդնել Հայաստանում: Թե ովքեր են ընկերները, հատկապես որ երկրներից, Ծառուկյանը չի մանրամասնել: Պետք է սպասել, թե արդյո՞ք մինչև ապրիլի 2-ը Կարեն Կարապետյանը կամ նրա ընկերները չեն հայտարարի 20 միլիարդ դոլարի մասին: Ընդ որում, պարզ չէ, թե ասվող թվերի հետևում որքան է իրատեսականությունը, քանի որ համենայնդեպս, առայժմ չի հայտարարվում անգամ կես միլիարդ դոլարից շատ կոնկրետ ծրագրերի մասին:

Իրավիճակը հիշեցնում է հայտնի անեկդոտն այն մասին, թե ինչպես ծերունին գնում է սեռաբանի մոտ և դժգոհում, որ իր 80-ամյա հարևանը կարողանում է զբաղվել սեքսով, իսկ ինքը՝ ոչ: Իսկ ո՞վ ասաց, որ հարևանը կարողանում է, նրան հարցնում է բժիշկը: Նա ինքն է ասում, պատասխանում է ծերունին: Է դու էլ ասա, հնչում է բժշկի պատասխանը: Գրեթե նույնն է այժմ ընտրապայքարում հնչող միլիարդների մասով, երբ Հայաստանի տնտեսությունը ներկայումս գտնվում է 80-ամյա անկարող ծերունու վիճակում, երբ մեկը մյուսից տխուր են վիճակագրական ցուցանիշները, տնտեսական օրգանիզմի կարողունակությունը հասել է շատ ցածր մակարդակի, իսկ ընտրական գործընթացին մասնակցող, ըստ էության, միևնույն իշխանական համակարգից սերող երկու բևեռները, որ չեն կարողանում կիսել իշխանությունը, խոսում են միլիարդավոր ներդրումների մասին: Համադրելով այդ խոստումները, հայտարարություններն ու ակնարկները Հայաստանի տնտեսական ներկայիս վիճակին, ինչպես նաև համեմատելով կամ դիտարկելով այդ հայտարարությունների փաստարկային ամրությունը, համենայնդեպս, առայժմ այլ տպավորություն չէ, քան այն, որ երկու կողմն էլ խոսում է «Է դու էլ ասա» տրամաբանության մեջ:

Բոլոր դեպքերում, հայաստանյան ընտրարշավը, որ բավական համեստ էր սկսվել, հանկարծ հասավ միլիարդավոր դոլարների մասին հայտարարությունների: Մեծ հաշվով, դրանք էլ յուրօրինակ ընտրակաշառք են, պարզապես հանրությանը տրվում են ոչ անհատապես, ոչ կանխիկ, այլ հավաքական խոստումների տեսքով: Այսինքն՝ ընտրակաշառքը ըստ էության հասավ մինչև միլիարդներ: Այդ ամենն իհարկե կատակ, սակայն կա նաև այլ, արդեն ոչ անեկդոտային տպավորություն, որ Հայաստանը դրված է աճուրդի, և մասնակիցները հայտարարում են, թե ով է պատրաստ ավելի շատ վճարել Հայաստանի համար: Ընդ որում, տպավորությունը նաև այն է, որ չնայած կողմերը հայտարարում են ավելի բարձր վճարելու պատրաստակամության մասին, սակայն ակնկալիքը՝ Հայաստանն իրականում հնարավորինս էժան գնով ձեռք բերելն է: Այդ ամենով հանդերձ, պատահական չէ իհարկե, որ միլիարդների, այսինքն՝ խոշորածավալ կապիտալի գործոնը առավել ընդգծված է դառնում ընտրական գործընթացի եզրագծին: Բանն այն է, որ ինչքան մոտենում է ապրիլի 2-ը, այնքան ըստ էության որոշակիանում են ծրագրերը և սցենարները, որ իշխանությունն ունի ընտրական դե յուրե արդյունքի հետ կապված: Իսկ որքան որոշակիանում է այդ պատկերը, այնքան իշխող համակարգի սուբյեկտները սկսում են արդեն իրականությունը դիտարկել ու չափել հետապրիլյան իրողություններով, դրանցից բխող դասավորությամբ և հարաբերություններով: Իսկ այստեղ, իհարկե, ֆինանսական ռեսուրսները չեն ունենալու պակաս նշանակություն, քան ընտրողների հետ հարաբերություններում: Բանն այն է, որ 2017 թվականի խորհրդարանի պատկերը ըստ էության Հայաստանում իշխանության պատկերը չէ, որ լինելու է, այլ ընդամենը դիմային գծերից մեկը, իսկ ուժերի հարաբերակցությունը պարզելը, անկասկած, առնվազն կշարունակվի մինչև Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետի ավարտը: Այսինքն՝ ապրիլի 2-ից առաջ փորձելով գնել ընտրողներին, իշխանական սուբյեկտները ապրիլի 2-ից հետո անցնելու են միմյանց գնելու փորձերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում