Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Վալերի Գասպարյանի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։