Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հետաձգել է իր այցը Մոսկվա՝ տեղեկացնում է bbc.com-ը:
Գերատեսչության տվյալներով՝ Ջոնսոնի այցը հետաձգվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումների ժամանակացույցում փոփոխությունների պատճառով:
Ջոնսոնն արդեն այդ առիթով զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և հավաստացրել, որ իրենք կհանդիպեն մոտ ժամանակներս: