Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երբ չի մնում ելք ու ճար, մեծ մանիպուլյատորն է գտնում հնար

Օրերս նախընտրական քարոզչության շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետության վարչապետ, ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանը որպես իր թիմի գործունեության հաջողված արդյունք է ներկայացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալները 2017 թվականի առաջին երկու ամիսների վերաբերյալ։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ունենք արդյունաբերության 16%-ի աճ, այդ թվում՝ ոսկերչության՝ 340%, խմիչքների արտադրության՝ 150%, հանքարդյունաբերության՝ 107%, ընդհանուր ապրանքների արտահանման՝ 36%-ի աճ և այլն»,- ընդգծել է պարոն Կարապետյանը, ավելացնելով, որ 2017-ի առաջին երկու ամիսների ընթացքում սեփական եկամուտների առումով արձանագրվել է 10․9% աճ, ինչը կազմում է 16 միլիարդ դրամ:

Թերևս նաև այս ցուցանիշներից ելնելով է նա ասել, որ առաջին անգամ ընկել են մի ուղու վրա, որի շնորհիվ տարեվերջին կունենան պլանավորածից ավելի եկամուտներ: Բայց նա շտապել է սահուն շրջանցել թվերի թեման, նշելով, որ այստեղ այդքան թվերը չեն կարևոր, որքան բովանդակությունը և բացատրել է, որ իրենք իրականացրել են մի շարք միջոցառումներ, շնորհիվ որոնց էլ հնարավոր է եղել ապահովել այս թվերը: Բոլորովին չհերքելով պարոն վարչապետին, ուղղակի ներկայացնենք 2017թ. մարտի 20-ին ԱՎԾ-ի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և 2016թ. մարտի 31-ին հրապարակված համապատասխան ցուցանիշները:

Համաձայն ներկայացված օպերատիվ տվյալների՝ 2017թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսությունն արձանագրել է ակտիվության 6.2%-ոց աճ: Ընդ որում՝ այդ ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է ավելի քան 16%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը`0.1%-ով, շինարարության ոլորտում արձանագրվել է գրեթե 14%-ոց անկում, առևտրի շրջանառությունը աճել է 9.6%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 11.1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 4.9%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 10.4%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում նվազել է 2.5%-ով, մինչդեռ ոչ պետականում` աճել է 2.9%-ով: Արդյունքում՝ միջին աշխատավարձն աճել է 1.2%-ով: Արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 22.2%-ով, ընդ որում՝ արտահանումը` 20.1 (վարչապետի մոտ չգիտես որտեղից այս թիվը 36% է), իսկ ներմուծումը՝ 23.5%-ով:

Արդյունքում՝ շինարարությունում արձանագրվել է երկնիշ անկում, պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նույնպես անկում է ապրել, գյուղատնտեսությունում զրոյական վիճակ է, արտաքին առևտրաշրջանառությունում էլ դարձյալ ներմուծման ծավալները սկսել են գերազանցել արտահանմանը: Մնացած ոլորտներում արձանագրվել է աճ:

Ինչպիսին են եղել նույն ցուցանիշները 2016թ.-ի նույն ժամանակահատվածում. 2016թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4.7%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 9.9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` 2.5%-ով, շինարարությունը` 2.1%-ով, առևտրի շրջանառության առումով գրանցվել է 1.8%-ոց անկում, ծառայությունների ոլորտում (առանց առևտրի) եղել է գրեթե 10%-ոց աճ, սպառողական գների ինդեքսը նվազել է ավելի քան 1%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 7%-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 2.5%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 1.7%-ով, ընդ որում՝ արտահանումը 23.6%-ով, իսկ ներմուծումը նվազել է ավելի քան 12%-ով:

Փաստորեն արդյունաբերության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցված 6-7%-ոց աճի շնորհիվ արձանագրվել է համեմատության մեջ տնտեսական ակտիվության ցուցանիշի 1.5%-ոց աճ: Մնացած բոլոր ցուցանիշները որոշակի տատանումներով նույնն են: Ավելին, եթե անցած տարվա նշյալ ժամանակահատվածում արտահանումը աճել էր 23.6%-ով, իսկ ներմուծումը նվազել է ավելի քան 12%-ով, ապա այս տարի արտահանումը աճել է 20.1%-ով, այնինչ ներմուծումը աճել է 23.5%-ով: Մինչդեռ վարչապետի և իր թիմի հիմնական թիրախներից մեկը արտահանման ծավալների առաջանցիկ աճի ապահովումն է, ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով, ինչը, եթե ելնենք վարչապետի տրամաբանությունից, նրա թիմի խայտառակ ձախողումն է: Բայց ընդունենք, որ լուրջ չէ ընդամենը 3-4 ամսվա ընթացքում հաջողության աչքի զարնող ցուցանիշներ պահանջել: Սակայն այդ դեպքում պետք է համաձայնենք նաև, որ նույնքան անլուրջ է, երբ փորձ է արվում ընդամենը մեկ-երկու արդյունաբերական ցուցանիշով ներկայացնել տնտեսական մեծ առաջընթաց, «նոր ուղու բացում» այն դեպքում, երբ ԱՎԾ-ի տվյալները ոչ մի նման բանի մասին չեն փաստում: Հարգելի վարչապետը փորձում է չեղածը որպես նվաճում ներկայացնել ու ասել, որ դա տեղի է ունեցել իրենց կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, ինչը գեղեցիկ չէ, չնայած, որ տեղավորվում է նախընտրական մանիպուլյացիաների շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում