ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խաղաղօվկիանոսյան կղզում իր գտնվելու ընթացքում կսկսի հուշեր գրել։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով նախկին նախագահի պլաններին ծանոթ աղբյուրին։ Օբաման մարտի կեսերից հանգստանում է Տետիարոա կղզում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում։
Աղբյուրի խոսքով՝ կղզում Օբաման ծրագրում է երկար մնալ և անցնել նախագահի պաշտոնում իր գտնվելու վերաբերյալ հուշերի գրի առնման։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, պայմանագիր են կնքել Penguin Random House հրատարակչատան հետ իրենց հուշագրությունների հրապարակման իրավունքի վերաբերյալ։