Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

31-ամյա կինը վիրավորվել է, որ ընկերը Մարտի 8-ին ռեստորան չի տարել, նա էլ բողոքել է, թե նա բռնաբարել է իրեն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի (անունը փոխված է) գործով դատական քննությունը:

31-ամյա Մարինեին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Մարինե Ա.-ն մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով 2016 թվականի մարտի 8-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում  նախապես հանել է իր տան մուտքի դռան՝ երկու առանձին կտորներից բաղկացած ապակիները: Դրանցից մեկը դրել է միջանցքից հյուրասենյակ տանող դռան շեմքին, իսկ մյուսը՝ մուտքի դռան աստիճանահարթակին: Ապա բջջային հեռախոսից հանել է քարտը, նետել է ջրատարի մեջ: Այնուհետև ոստիկանության Տաշիրի բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, թե նույն օրը, ժամը 22-ն անց 20-ի սահմաններում Կիմ Պ.-ն (անունը փոխված է) կոտրել է իր տան մուտքի դռան ապակին, բացել է դուռը, մտել է տուն և դանակով իրեն սպանելու սպառնալիք տալով՝ ստիպել է, որ ինքը հանի շորերը, ապա իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել: Այնուհետև վերցրել է իր բջջային հեռախոսը, հանել է քարտը, որպեսզի ինքը ոստիկանություն չզանգի, և հեռացել է:

Մարինե Ա.-ն Կիմին մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ: Բայց քննությամբ չի հաստատվել, որ Կիմը բռնաբարել է Մարինեին: Սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել Մարինեին:

Դատարանում Մարինե Ա.-ն սկզբում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել Կիմի ու նրա հարազատների հորդորները լսելով: Նրանք խոստացել են հոգալ, որ ինքը չդատապարտվի, ինքը հավատացել է նրանց: Բայց իրականում դեպքի օրը՝ 2016 թվականի մարտի 8-ին, Կիմը կոտրել է իր դռան ապակին, ներս է մտել, դանակով սպառնացել ու բռնաբարել է իրեն: Հետո էլ վերցրել է իր հեռախոսի քարտն ու հեռացել է:

Ինքն անմիջապես գնացել է իր տան հարևանությամբ գտնվող բենզալցակայան, զանգել է ոստիկանություն:

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ Մարինե Ա.-ն հայտնել է, թե դեպքի օրը Կիմը խմած է եղել: Ինքը դեպքի մասին հայտնել է իր հարևան ամուսիններին ու իր հարազատներին:

Ինքը Կիմին ճանաչել է կարճ ժամանակ, նա իր ընկերոջ ընկերն էր: Ինքը նրա հետ երբեք իր կամքով սեռական հարաբերություն չի ունեցել:

Դեպքի օրը սպասել է իր ընկերոջը, ում հետ ինքը նաև ինտիմ կապի մեջ է եղել: Իրենք պայմանավորվել էին Մարտի 8-ն իրար հետ նշել:

Ժամը 22 –ն անց 30-ին ինքը պառկած էր անկողնում, երբ լսել է պատուհանի ձայնը: Մտածել է՝ ընկերն է: Բայց տեսել է, որ Կիմն է: Վերջինս ասել է, թե ընկերը չի գալու: Ինքը փորձել է զանգել ընկերոջը, բայց Կիմն իր ձեռքից վերցրել է հեռախոսը, առաջարկել է անջատել լույսը:

Ինքը նրան ամոթանք է տվել: Ասել է, թե նա իզուր է եկել: Բայց նա իրեն քաշել-գցել է, իր ոտքը կապտել է: Հաստատ չգիտի՝ Կիմի ձեռքին դանակ էր, թե ոչ, բայց ինչ-որ առարկա կար: Ինքը ցանկացել է փախչել, բայց Կիմն իրեն գցել է մահճակալի վրա ու իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Ինքը չի գոռացել, օգնություն չի կանչել, «ավելի շատ՝ ընկերական խնդրել, համոզել է», որ Կիմը հեռանա: Նրա հեռանալուց հետո ինքը բենզալցակայան է գնացել զանգելու, այնտեղ չի ասել, որ իրեն բռնաբարել են: Տեսել է նաև իր հարևաններին ու ասել է, թե «շառի ա էկել»: Պատմել է, որ իր ընկերոջ փոխարեն եկել է նրա ընկեր Կիմը ու բռնաբարել է իրեն: Դեպքից հետո ինքը քնել է հարևանուհու տանը:

Որոշ ժամանակ անց Մարինեն դատարանում լրացուցիչ ցուցմունք է տվել ու ասել, թե իրեն մեղավոր է ճանաչում սուտ մատնության համար, զղջում է: Դատարանում տված սկզբնական ցուցմունքն էլ իրականությանը չի համապատասխանում՝ Կիմն իրեն չի բռնաբարել: Իրականում ինքը զայրացած է եղել, ցանկացել է վրեժ լուծել Կիմից:

Տուժող Կիմը հայտնել է, թե Մարինեն իր ընկերոջ ընկերուհին է եղել: Ինքը նրան տեսել, հավանել է, վերցրել է նրա հեռախոսի համարը: Մի քանի անգամ զանգել է: Ինքը Մարինեի հետ պայմանավորվել էր, որ Մարտի 8-ին նրան կտանի ռեստորան, բայց չի ստացվել, ինքը զբաղված է եղել հորեղբոր քառասունքի արարողության նախապատրաստական աշխատանքներով:

Ինքն այդ օրը կես ժամով է հանդիպել Մարինեին ու ասել է, թե իրենք այլևս չեն հանդիպելու: Մարինեն ջղայնացել ու ասել է, թե կբողոքի:

Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ տուժող Կիմն ասել է, թե մինչև դեպքի օրն ինքն ու Մարինեն սեռական հարաբերություններ ունեցել են, բայց ինքը Մարինեին ամուսնության խոստում չի տվել: Միայն խոստացել է, որ Կանանց տոնին կտանի ռեստորան: Ինքը դեպքի օրը եղել է Մարինեի տանը, դուռը բացել ու իրեն ներս է թողել Մարինեն, ինքը ոչ մի ապակի չի ջարդել: Միասին սուրճ են խմել: Հետո մահճակալի վրա փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Ինքը խմած չի եղել, Մարինեին չի քաշքշել, չի սպառնացել: Սեռական հարաբերությունից հետո ասել է, թե այլևս նրա մոտ չի գալու և նրան ռեստորան էլ չի տանելու: Իրենք մի թեթև վիճել են: Մարինեն իրենից նեղացել է: Ինքը գնացել է տուն, հետո բարեկամի հետ գյուղ է մեկնել…

Մարինեի հարևանուհին դատարանում հայտնել է, թե դեպքի օրը Մարինեն իր տուն է եկել տոնական հագնված, «պճնված» ու ասել է, թե հյուրի է սպասում: Ժամը 19-20-ի սահմաններում է եկել իրենց տուն ու գնացել է ժամը 22-ի սահմաններում՝ ասելով, թե «սպասող ունի»: Հետո ավելի ուշ Մարինեն ասել է, թե իր պատուհանը ինչ-որ մեկը կոտրել, տուն է մտել, փորձել է իրեն բռնաբարել ու փախել է…

Նախաքննության ժամանակ նույն հարևանուհին ասել է, թե Մարինեին տեսել է դրսում խալաթով կանգնած, նա ասել է, թե տուն երևի գող է մտել… Հետո Մարինեն  իրեն ասել է, թե «հարցեր կան, ուզում է, որ Կիմին պատժեն»:

Դատարանը Մարինե Ա.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար, դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել և սահմանել է  1 տարի 6 ամիս փորձաշրջան:

Դատավճիռը չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում