Արևմտյան Մոսուլում վերջին օրերին ավիահարվածների զոհ է դարձել ավելի քան 130 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով հյուսիսային Նայնավա նահանգի ղեկավար Նոֆալ Համմադիին:
Արևմտյան Մոսուլում ԴԱԻՇ-ի դեմ իրաքյան բանակի գրոհին ավիացիոն աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:
Գործակալությունը նշում է, որ Նայնավա նահանգի խորհրդի ղեկավար Բաշար ալ-Քիքին հավելել է, որ ռմբակոծություններից հետո փլատակների տակ կարող են մինչև հիմա «տասնյակ» մարմիններ լինել:
Վերջին օրերին Մոսուլից տեղեկություններ են ստացվել քաղաքի արևմտյան մասում ավիահարվածների հետևանքով զոհված բնակիչների մեծ թվի մասին: Քրդական Rudaw հեռուստաալիքը հայտնել էր, որ հինգշաբթի ավելի քան 200 մարդ է զոհվել ալ-Ջադիդա շրջանում ռմբակոծության հետևանքով՝ ինչպես խաղաղ քաղաքացիներ, այնպես էլ՝ գրոհայիններ, որոնք թաքնվել էին նրանց տներում:
Կոալիցիան հայտարարել է, որ կհետաքննի դեպքերը: Իրաքցի ուժայինները շաբաթ օրը հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցում են ԴԱԻՇ-ի դեմ գրոհը անմեղ զոհերի թվի աճի պատճառով և կվերանայեն ռազմավարությունը: