Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Պուտինը և իր շրջապատը քաղաքականից վերածվել են քրեաքաղաքական խնդրի

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ-ի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

-Օրերս հայտնի դարձավ, որ Ուկրաինայում սպանվել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը, Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված: Նա Ուկրաինայի նախկին իշխանություններին՝ մասնավորապես Յանուկովիչին մեղադրում էր պետական դավաճանության մեջ: Քննադատներին զսպելու՝ Ռուսաստանի այս քաղաքականությունն ի՞նչ հնարավոր հակազդեցություն կարող է ունենալ հետագայում և ի՞նչ նախադեպեր կարող է ստեղծել:

-Այն, ինչ տեղի ունեցավ Կիևում, դա ցուցադրական, մաֆիոզ սպանություն էր, և այն մեղադրանքները, որոնք ուղղվեցին Ուկրաինայի կողմից՝ հանձին նրա նախագահի, որ սա պետական ահաբեկչության ակտ է, այնքան էլ անհիմն չեն: Այդ հայտարարությունն արվեց բառացիորեն դեպքից ժամեր անց: Ուշագրավ է, որ սպանողը մահացավ հիվանդանոցում, և այդ անձի մոտ հայտնաբերվել էր Ուկրաինայի Ազգային գվարդիայի վկայական,և Գլխավոր դատախազն էլ զարմանք հայտնեց, որ իր պրակտիկայում դեռ չի հանդիպել նման բան, որ մարդը գնա սպանության՝ անձը հաստատող փաստաթուղթը գրպանում: Սա հարցեր է առաջացնում: Այս ամենը տեղավորվում է այն միտման մեջ, որը տեսնում ենք այս նորագույն ժամանակներում, Լիտվինենկոյի պոլոնիումով թունավորումից, Բորիս Նեմցովի սպանությունից, Բերեզովսկու մահվանից սկսած: Մի շարք բալկանյան երկրներում տեռորիստական խմբեր էին նախապատրաստում, որոնք պետք է ֆիզիկական հաշվեհարդար տեսնեին գործող իշխանությունների նկատմամբ և դրանով իսկ կասեցնեին այդ երկրների ընթացքը դեպի ՆԱՏՕ և ԵՄ: Այսինքն՝ այս ամեն ինչը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ:

Ինչ հակազդեցություն կարող է առաջացնել. կարծում եմ, որ Պուտինը և իր նախկին հիմնարկը և իր շրջապատը վաղուց են քաղաքական խնդրից վերածվել քրեաքաղաքական խնդրի: Այնուամենայնիվ, հաշվի առնելով նաև, որ այդ ամենը սերտորեն կապված է միջազգային կազմակերպված հանցավորության հետ և նաև միջազգային կոռուպցիոն ցանցերի հետ, որտեղ տասնյակ միլիարդների շրջանառություն կա, սա դարձել է լրջագույն խնդիր, եվրոպական անվտանգության թիվ մեկ սպառնալիք: Եվ հատկապես երբ այս ամենը սկսում է ձեռք բերել նման թիրախավորված և արյունալի դրսևորումներ, ապա արդեն պետք են հստակ հակամաֆիոզ, հակակրիմինալ գործողություններ՝ սկսած օրենսդրական մակարդակից, վերջացրած օպերատիվ և այլ միջոցներով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում