Tuesday, 14 05 2024
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00

«Առանց անվտանգություն չկա առաջընթաց». Շարմազանով

Մարտի 25-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հայկական ներկայացուցչությունում, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգևատրվել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը. պարգևը հանձնել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀ ԱԺ պատվոգրով և ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել նաև հայկական համայնքի 18 ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով և պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին: ԱԺ փոխնախագահը կարևորել է Սանկտ Պետերբուրգի հայության դերը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդման, հայապահպանության, հայկական մշակույթի պահպանման և տարածման գործում: Նա մասնավորապես նշել է.

«Հարգելի քույրեր և եղբայրներ, այս տարի լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Երկու երկրների դաշնակցային հարաբերություններում կարևոր է Ռուսաստանում ապրող հայերի, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգի հայության ներդրումը: Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքի կողքին լինելու և հայրենիքի խնդիրներով ապրելու համար: Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում կարևոր է նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցների դերը: Միայն միասնական, համերաշխ և նպատակասլաց գործունեության դեպքում մենք կարող ենք ունենալ մեր երազանքների Հայաստանը:

Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը պետք է լինի մեր հաջողությունների գրավականը: Այսօր մեր հայրենիքը կանգնած է կարևոր մարտահրավերների և ընտրության առջև և համոզված եմ, որ միայն անվտանգությունն ապահովելով՝ մենք կարող ենք արձանագրել առաջընթաց: Համոզված եմ, որ թե՛ անվտանգության և թե՛ առաջընթացի ապահովման հարցում դուք ունենալու եք էական դերակատարում: Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար»:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում