Բրիսթոլի համալսարանի գիտնականները գտել են լաբորատոր պայմաններում անսահմանափակ քանակությամբ արյուն արտադրելու մեթոդը: Այդ մասին նրանք պատմել են Nature Communications պարբերականի հոդվածում:
Գիտնականներին հաջողվել է արհեստական արյան արտադրության համար օգտագործել ցողունային բջիջներ` դրանց զարգացման վաղ փուլում, ինչը հնարավորություն է տվել այն արտադրել համարյա անսահմանափակ քանակությամբ:
Սակայն, դեռևս այդ տեխնոլոգիան հարկավոր է մշակել: Այժմ գիտնականներն ունեն արյան աղբյուր, սակայն դեռևս սարքավորումներ չունեն այն մեծ քանակությամբ արտադրելու համար: Այնպես որ, առայժմ արհեստական արյունն ավելի թանկ կլինի, քան դոնորականը: