Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են՝ ի հիշատակ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ Այս մասին հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր թվիթերյան էջում։
Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը զորակցություն է հայտնել Մեծ Բրիտանիային և խոստացել աջակցություն ցուցաբերել բրիտանական խորհրդարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած ֆրանսիացիներին և նրանց ընտանիքներին։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով՝ ֆրանսիացները լավ են հասկանում, թե ինչ են զգում բրիտանացիները։