Թուրքիայի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել ժանդարմերիայի 317 աշխատակիցների համար, որոնք մեղադրվում են անցյալ տարվա հուլիսի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ, հայտնում է NTV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ դատախազությունը մեղադրական եզրակացություններ է պատրաստել ժանդարմերիայի աշխատակիցների նկատմամբ և դրանք փոխանցել է դատարան: