Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ

 

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը մարտի 21-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիի և խմբի անդամներ Բալոմենակիս Անտոնիսի և Կարասարլիդիս Էֆրոնիսի հետ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Չարչօղլյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը և ընդգծեց դրանց հետագա ամրապնդման ու խորացման համար խարհրդարանականների փոխայցելությունների կարևորությունը: Դեսպանը ներկայացրեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի` Երևան կատարած վերջին այցի մանրամասները և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Ողջունելով ՀՀ դեսպանին` Էլենի Ստամատակին անդրադարձավ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը, ընդգծեց երկու եղբայրական ժողովուրդների պատմական և մշակութային սերտ առնչությունները` այդ համատեքստում կարևորելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության դատապարտման վերաբերյալ ընդունված օրինագիծը: Բարեկամական խմբի ղեկավարը նշեց, որ Հունաստանում ապրող հայերի վստահության շնորհիվ է նաև, որ ինքը պատգամավոր է ընտրվել։

Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ամդամները նաև պատրաստակամություն հայտնեցին այցելել Հայաստան:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև մշակութային ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվացման վերաբերյալ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով աջակցել միջոցառումների կազմակերպմանը:

Դեսպան Չարչօղլյանը պատգամավորներին ներկայացրեց նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում