«Ալեքս Գրիգ» ընկերությունն անցյալ տարվա 4-րդ եռամսյակում ունեցել է 2 մլիոն դոլարի լրացուցիչ շահույթ:
Տնտեսագետ Հայկ Գևորգայնն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց, որ տվյալ ժամանակահատվածում ներկրվող շաքարի մաքսային արժեքը, պաշտոնական տվյալներով, նվազել է, իսկ շաքարի գինը Հայաստանում կտրուկ բարձրացել է՝ 50-60 դրամով:
«Այսօր Հայաստանում վաճառվող ամբողջ շաքարավազը ներկրված է եղել անցյալ տարի առաջին կիսամյակում, երբ որ շաքարի գինը միջազգային շուկայում շատ ցածր էր, դրանից հետո Հայաստան շաքարավազ չի ներկրվել»,- նշեց Հայկ Գևորգյանը:
Տնտեսագետի խոսքով՝ Սամվել Ալեքսանյանի նմանները, ունենալով պետական հովանավորչություն, երկրի անվտանգության հետ են խաղում:
Լուսանկարը՝ Photolure-ի