Ռուսաստանը սկսել է С-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները Չինաստան՝ հայտնել է տնտեսական քաղաքականության հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գուտենևը՝ փոխանցում է Interfax-ը։
«Մենք այժմ Չինաստան ենք մատակարարել առաջին դիվիզիոնները»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ С-400-ի համար հերթում են Հնդկաստանն ու Թուրքիան։
Այն մասին, որ Չինաստանը պայմանագիր է կնքել С-400 համակարգերի գնման մասին, պաշտոնապես հայտարարվել էր 2015 թվականի ապրիլին։ Գործարքի ֆինանսական ծավալի մասին չի հաղորդվում։