«Սկզբում այդ գաղափարը թաքնված վիճակում էր, իսկ հիմա մեր խաղաղության կոչը ընկալում են, աջակցում են և հայտարարում են, որ կողմ են, որովհետև ժողովուրդն իսկապես խաղաղության կարիքն ունի: Դրա կարիքը հատկապես շատ ունեն սահմանամերձ բնակավայրերը»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր զգացել են վառոդի հոտը, մասնակցել են պատերազմին, շատ լավ գիտեն խաղաղության գինը, ազատ լինելու գինը:
Մանուկյանի խոսքով՝ 23 տարի է զինադադար է, բայց, երկիրը սթրեսի մեջ է. «Անընդհատ պատերազմի վտանգը կա, քաղաքացին իրավունք ունի ասելու՝ եկեք գնանք խաղաղության»:
Մանրամասները՝ տեսանյութում: