Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Արթուրը ապրեց ուրիշների համար, խոսքից անցավ գործի. ընկերները սգում են «Հաց բերողի» մահը

Հաց բերող Արթուր Սարգսյանի ընկերները մեծ ցավ են ապրում՝ սգալով նրա մահը:

«Արթուր Սարգսյանի մտքերը, գաղափարները այնպիսին էին, ինչպիսին Հրանտ Դինքինը, ով կարողացավ Թուրքիայում Ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնել, Արթուր Սարգսյանի մտքերը հայ ժողովրդի 80-90 տոկոսի մտքերին ու ցանկություններին համընկնում են: Նա բարձրաձայնեց, որի հետևանքով վախճանվեց. նշանակում է, որ այստեղ ղեկավարությունը մեծ, շատ մեծ սխալներ ունի, որ փոխանակ հայ ժողովրդին բուժելու, բանտ է նստեցնում:

Նա շատ ընկերասեր էր, նա հաց է տարել «Սասնա ծռերին, այստեղ էլ, ցանկացած պահի ընկերական ձևով հաց է տվել, օգնել է, ընդառաջել: Արթուր Սարգսյանի մասին ինչքան էլ լավ խոսքեր ասենք, արժանի է:

Մենք կարող ենք ցանկացածս ասել՝ մենք Արթուր Սարգսյան են, թող գան մեզ էլ ձերբակալեն:

Արթուր Սարգսյանը ոչ միայն արվեստի մարդ էր, ստեղծագործող, այլ նաև դասախոս է եղել, դասավանդել է, հենց այստեղ ուսանողներ են եկել, նրանց հետ պարապել է, բազմակողմանի զարգացած տղա էր: Նրան որպես հաշմանդամ, իրավունք չունեին ձերբակալելու, նրան պետք է բուժեին: Մեր ղեկավարությունը հակառակ քայլեր կատարեց. տղային հալածեցին, նա մահացավ, ափսոս, հազար ափսոս»:

«Արթուրին ճանաչում եմ 91թ-ից: Գնում էր Արցախ, վերադառնում էր, դեռ էն ժամանակ հաց էր տանում, այդ ժամանակներից է իր հիվանդությունը ստացել: Նա կենսախինդ էր, կազմակերպված, աշխատում էր բոլորին օգտակար լինել, ապրում էր ուրիշների համար, նրա բարության վեկտորն ուղղված էր դուրս, ոչ թե ներս:

Նա ռեժիմի զոհ դարձավ, մեր արդարադատությունը կաղում է: Կարելի էր այդ մարդուն բաց թողնել, մանավանդ որ նա այնպիսի հիվանդություն ուներ որն անհամատեղելի էր ՔԿՀ-ում նրա գտնվելուն:

Շատ խելացի էր, լավ մաթեմատիկա գիտեր, աշակերտներին, ուսանողներին այստեղ նստեցնում, պարապում էր: Ափսոս, հազար ափսոս, որ նա այլևս մեզ հետ չէ»:

«Բազմիցս միասին շախմատ ենք խաղաղցել, ինձ համար անսպասելի էր՝ չէինք սպասում, որ այդ հացը պիտի տաներ, նա իր քաղաքացիական պարտքն է կատարել: Մեզ համար անհասկանալի էր հատկապես նրա երկրորդ կալանավորումը: Հիվանդ վիճակում նրան կալանավորելն ամենաանմարդկային բանն էր: Եկավ վերնիսաժ, ճիշտ է, միշտ ժպիտն իր դեմքին էր, բայց հացադուլն ու երկրորդ կալանավորումը նրան հյուծեց»:

«Նա արեց այն, ինչի մասին ցանկացած մարդ կուզենար անել, կխոսեր, որ այդպես պետք էր անել, իսկ ինքը խոսելու փոխարեն ընտրեց հենց անելու ճանապարհը:

Ինչ-որ կատարվեց նրա հետ, դա իր հանդեպ չէր՝ ոչ մի խնդիր այսօրվա իշխանությունները կոնկրետ Արթուր անձի հետ չունեին, բայց խնդիր ունեն Արթուր տեսակի հետ: Այսինքն՝ ազատ մտածողությունն ամենավտանգավոր բանն է ամբոխատիրական համակարգի համար: Նրանք ամեն ինչ արեցին օր առաջ վերջ դնելու ազատ մտածողությանը:

Արթուրին բաց թողեցին՝ հիմնավորելով, որ անհամատեղելի է բանտարկությունը նրա առողջական վիճակի հետ, հետո նրան բնականաբար առաջարկվեցին տարբեր բաներ, որպեսզի նա հետ կանգնի պայքարից, բայց Արթուր տեսակը չէր կարող հետ կանգնել պայքարից, նա չդավաճանեց իր ազատ մտածողությանը, դրա համար, ինչպես կոմունիստական տարիներին նույն համակարգը, որ վերջ էր դրել Պ. Սևակի, Մինասի կյանքին, նաև վերջ դրեց Արթուր Սարգսյանի կյանքին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում