Լուրեր
Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. ոստիկանները փորձում են ցրել երթը
  • 21:04
  • 2017-03-18
  • Դիտումներ՝ *

«Հաց Բերող» Արթուր Սարգսյանի համակիրները մահից երկու օր անց կրկին Ազատության հրապարակում էին: Նրանք չեն հավատում մահվան պաշտոնապես ներկայացվող վարկածին՝ վանկարկում էին. «Արթուրին սպանել են»:

Այսօր նրանց գլխավոր պահանջ է Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու հարցը։

Վարչապետի օգնականը խոստացել էր այդ հարցին հստակ պատասխան տալ այսօր։ Արթուր Սարգսյանին սատարողները երթով գնացին Հանրապետության հրապարակ՝ պատասխանի հետևից։

Երկար ժամանակ սպասելուց հետո, սակայն, որևէ մեկը գործադիրի շենքից դուրս չեկավ։

Ցուցարարներն ի պատասխան նստացույց սկսեցին: Ոստիկանները ուժի կիրառմամբ նրանց մեկ առ մեկ հեռացնում են: Իրավիճակը Հանրապետության հրապարակում շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները փորձում են ցրել երթը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *