Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Եթե ժամանակին իմանայինք, որ Լյովա Երանոսյանին ոչնչացնելով մետաստազները կվերանան՝ այդպես կվարվեինք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավը, մասնավորապես՝ ձեր դաշինքի հետ կապված մի քանի միջադեպ եղավ Ջրառատում. կարծում եք՝ շարունակակա՞ն կլինի նման լարված մթնոլորտը։

Քարոզարշավը նորմալ է ընթանում, ժողովուրդն ինձ ճանաչում է, ներկայացնելու խնդիր առանձնապես չկա։ Հիմա ծանոթացնում ենք մեր քաղաքական ուժի նախընտրական ծրագրին։ Փառք Աստծու՝ նորմալ քարոզարշավ է ընթանում, մեր շփումները ցույց են տալիս, որ իշխանությունների հանդեպ ունեցած ատելությունը հասել է գագաթնակետին։ Մեր խնդիրն է ժողովրդին հավատ ներշնչել, որ մասնակցեն ընտրություններին, որովհետև ժամանակի ընթացքում  ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու հավատը կոտրել են։ Դաշինքի հանդեպ ունեցած վստահությունը պայմանավորված է նաև նրանով, որ մենք քաղաքականություն ենք որդեգրել՝ որպես թիրախ ընտրել միայն գործող իշխանություններին։ Ցավում եմ, բայց կան քաղաքական ընդդիմադիր ուժեր, որոնք մոռացել են իշխանություններին ու որպես թիրախ ընտրել են ՕՐՕ դաշինքը։ Մեր դաշինքի մաս են կազմում ազատամարտիկները, որոնք իրենց կյանքով, իրենց  կենսագրությամբ ապացուցել են իրենց նվիրվածությունը մեր պետությանը։

Ինչ վերաբերում է Ջրառատի միջադեպերին՝ դրանք իշխանության վերջին ջանքերն են։ Արջի ծառայություն մատուցող տականք տեսակ է  Երանոսյան Լյովան, իրենց համար մահ ու կռիվ է այս ընտրությունը։ Իրենք իշխանափոխության դեպքում փոխարինելու են անազատության մեջ գտնվող մեր ընկերներին ու հայտնվելու են բանտերում։ Այդ տեղը իրական հանցագործներով է լրացվելու։

– Ոչ վաղ անցյալում հենց Լևոն Երանոսյանի հրահանգով  հարձակվել էին Ձեր, Արաբոյի Մանվելի վրա։ Արդյոք բավարար չափով հետևողական եղա՞ք, որ այսպիսի նոր հանցագործություններ չլինեին։

– Իհարկե, եթե ես վստահ լինեի, որ ժամանակին Երանոսյան Լյովային ֆիզիկապես ոչնչացնելուց հետո այդ տեսակը կվերանար՝ այդպես էլ կվարվեինք։ Բայց քանի որ դրանք եզակի դեպքեր չեն, դրանք մետաստազներ ունեն՝ մենք չարիքի դեմ ենք պայքարում։ Երբ մենք իշխանափոխություն իրականացնենք, ու օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, իրենք իրենցով կոչնչանան։ Մենք կռված տղերքով սկզբունք ենք որդեգրել՝ որ հայի դեմ զենք չենք հանելու։ Իհարկե, իրենք ոչ պակաս չարիք են այսօր մեր երկրի համար։ Լավագույն զենքն այսօր քաղաքական ճանապարհով իրավիճակը հարթելն է, հենց իշխանություն վերցնենք՝ իրենք իրենցով կոչնչանան։ Իրենք հանցագործ են, բայց օգնում են մեր պայքարին. եթե իրենց ֆիզիկապես ոչնչացնես՝ կհերոսանան, բայց եթե թողնում ես՝ ինքնադրսևորվում ու ավելի պարզ են դառնում հասարակության համար։

– Օրերս Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ ողջունում են ՕՐՕ դաշինքի երիտասարդների ընդզվումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ի՞նչ հսմագործակցության եզրեր եք տեսնում ընտրությունները մերժող գործիչների հետ։

Ես ողջունում եմ իրենց հայտարարությունը և ՕՐՕ դաշինքին զորակցելու մասին խոսքը։ Մենք նույն նպատակի համար ենք պայքարում, պարզապես մեր մարտավարությունների միջև կան տարբերություններ։ Մենք քաղաքական ճանապարհով ենք փորձում, իսկ իրենք հույսները կորցրել են, ուստի հիմա  կարող ենք երկտեղել։ Կրկնում եմ՝ մեր նպատակը նույնն է՝ օր առաջ երկիրը ազատել չարիքի իշխանությունից։ Իշխանություններն այսօր իրենց անզորությունն են ցույց տալիս, մեզ էլ այլ բան չի մնում, քան ուժի միջոցով հակազդել։ Ես ողջունում եմ մեր մարտական ընկերների հայտարարությունը՝ միասին հաղթելու ենք։

– Եթե ՕՐՕ դաշինքին չհաջողվի մուտք գործել խորհրդարան կամ ոչ բավարար թվով մանդատներ ստանալ,  հետընտրական փուլի ի՞նչ զարգացումներ կլինեն։ Արդյոք հենց այս փուլում կհամագործակցե՞ք «Սասնա ծռերի» հետ։

Ես վստահ եմ, որ եթե մենք իշխանություններին զրկենք ընտրակեղծարարություն անելու հնարավորությունից և կարողանանք քարոզարշավով վստահություն ներշնչել մասնակցելու ընտրություններին, ապա հետընտրական գործընթացներ չեն լինի, կամ կլինեն պրոցեսներ իշխանությունների համար՝ նրանք կհայտնվեն Ազատության հրապարակում։  Բայց իշխանությունների վերարտադրվելու ցանկացած փորձ իր հակազդեցությունն է ստանալու թե՛ նախընտրական, թե՛  հետընտրական պրոցեսում։ Մենք ազգովի պետք է ազատվենք այս երկիրը չարիք դարձրած իշխանություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում