Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի միջև ստորագրվել է Բարեկամության հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Մանվելյանը և Դրագինյանի քաղաքապետ Ռիշարդ Ստրամբիոն:
Բարեկամության հուշագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը և բարեկամական կապերը փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող ոլորտներում, մասնավորապես` մշակութային, սոցիալական, տնտեսական, մարզական և զբոսաշրջության բնագավառներում:
Կողմերը հույս են հայտնել, որ դեռևս 2002 թվականից հաստատված համագործակցության փաստաթղթի թարմացումը կնպաստի կապերի ակտիվացմանն ու արդյունավետ համագործակցության ծավալմանը: