Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ութ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը ներդրումային գրավչության առումով: Այս մասին վկայում է Եվրասիական կենտրոնի ( (ECED) «Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ներդրումային գրավչության քարտեզ» զեկույցը:
Զեկույցում ներառված է 8 երկիր՝ Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Վրաստան, Ղրղըզստան, Տաջիկստան և Թուրքմենստան: Երկրների ներդրումային գրավչությունը գնահատվել է մի քանի գործոններով, ինչպիսիք են՝ տրանսպորտային հասանելիություն, քաղաքական կայունություն, տնտեսական զարգացման ծրագրերի իրագործում և այլն:
Ամփոփիչ վարկանիշի առաջին եռյակում են Ղազախստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը: Վրաստանը գտնվում է 4-րդ հորիզոնականում: Ղրղըզստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը զբաղեցրել են համապտասխանաբար 5-րդ, 7-րդ և 8-րդ տեղերը:
Հայաստանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ ներդրումային առումով դրական կողմերից է տնտեսության դիվերսիֆիկացված լինելը, որակավորված աշխատուժը, համեմատաբար բարենպաստ ներդրումային միջավայրը: Բացասական կողմերից են՝ արտաքին քաղաքական բարձր վտանգները (Ադրբեջանի հետ զինված հակամարտության սպառնալիքը), տրանսպորտային շրջափակումը, պաշարների աննշան բազան, սոցիալական հակասությունների առկայությունը, քաղաքական ապակայունացման վտանգները:
Զեկույցը, անդրադառանալով ներդրումային և վարկային միջազգային վարկնիշներին, նշում է, որ Moody’s-ը Հայաստանի վարկանիշը 2015-թի հունվարին նվազեցրել է մինչև Ba3 մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ: Միևնույն ժամանակ Fitch-ը նվազեցրել է վարկային կայունության գնահատականը՝ կայուն կանխատեսմամբ: Doing Business վարկանիշում Հայաստանը 2016թ. զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է մյուս պետություններից և զիջում է միայն Վրաստանին:
Նշվում է նաև, որ 2016թ. երկիրը բախվել է բավականին լուրջ տնտեսական խնդիրների հետ: Հայաստանի ՀՆԱ-ն մեկ տրվա ընթացքում կրճատվել է 2.6 տոկոսով Անցած տարի ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 18.1 տոկոս, ինչն ամենաբարձրն է Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրների շրջանում:
Հայաստանի ներդրումային միջավայրի համար կանխատեսումը բացասական բնույթ է կրում։
Զեկույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: