Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ի վերջո ո՞վ է կանգնած «արյունահեղության» սպառնալիքների շղթայի հետևում

Քաղաքական դաշտում բավականին հետաքրքիր համախոհներ են ի հայտ գալիս: Եվ դա ամբողջությամբ բացահայտվեց երեկ, երբ կալանավայրից հայտարարություն տարածեց Ժիրայր Սէֆիլյանը: Վերջինս իր, Վարուժան Ավետիսյանի ու ընդհանրապես «Սասնա ծռեր» խմբի անունից ողջունել էր «օրեր առաջ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում ՕՐՕ դաշինքի համակիրների դրսևորած ընդվզումային նկրտումը»։ «Ողջունելի է նաև տեղի ունեցածի նկատմամբ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանի վճռական և արժանապատիվ կեցվածքը: «Սասնա ծռերի» ապստամբությունից հետո առաջին անգամն է, որ վարչակազմն ուժային բաղադրիչի մասով համարժեք պատասխան է ստանում: Անշուշտ, մասշտաբները համատեղելի չեն, սակայն երևույթը վկայում է այն մասին, որ շարունակում է ծիլեր արձակել բռնության դեմ ընդվզելու և բռնությամբ պատասխանելու առողջարար միտումը»,- նշված է հայտարարության մեջ:

Այդպիսով, թեև զարմանալի, բայց ակնհայտ է դառնում, որ այս խումբը կալանավայրից իր համար դրսում համախոհ, գուցե գործընկեր է համարում ՕՐՕ դաշինքին: Բայց այս դեպքում էլ հարց է ծագում, թե արդյոք նրանց միջև այդ կապը վաղուց է եղել և չի սահմանափակվել միայն հոգևոր դաշտով: Արդյոք ամռանը, դեռևս, չձևավորված ՕՐՕ-ի ներկայացուցիչներն աջակցել են «Սասնա ծռերի» գործողություններին: Իհարկե, մենք տեսել ենք, որ «Համախմբում» կուսակցության անդամներ Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը ՊՊԾ գնդի հարակից տարածքում իրենց աջակցությունն էին հայտնում այդ խմբին: Այնտեղ էր նաև ապագա ՕՐՕ-ի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արմեն Մարտիրոսյանը: Հավանաբար, կասեք, թե նաև ժողովուրդն էր կանգնել այդ խմբի կողքը: Բայց եթե ժողովուրդն այնտեղ գնում էր պարզապես իշխանությունների նկատմամբ իր դժգոհությունն արտահայտելու համար, որոշ գործիչների, այդ թվում և Ա. Մարտիրոսյանի գործունեությունը կարծես թե նպատակային էր. նա փորձում էր հավաքվածներին ուղղորդել դեպի իրավիճակի սրացման, որն ինչ-որ պահի հաջողվեց: Այնտեղ էին նաև Սփյուռքից ժամանած որոշ հայ արվեստագետներ, օրինակ, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով, ինչպես հայտնի է, աջակցում է «Համախմբում» կուսակցությանն ու նրա ղեկավար Վարդան Օսկանյանին:

Վ. Օսկանյանն ինքը «Սասնա ծռերի» գործողությունների վերաբերյալ տարածած իր հայտարարության մեջ շեշտել էր, թե «Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ՝ նոր, լեգիտիմ և գործունակ իշխանություն ձևավորելու նպատակով»: Հավանաբար այդ «նոր փուլը» հիմա ՕՐՕ-ն է շարունակում, ինչն այսօր դրսևորվում է ընտրություններին մասնակցելով և Ջրառատում տեղի ունեցած բախման դեպքերով: Դեռևս մառանը «Սասնա ծռերի» գործողությունների վերաբերյալ բավականին զգուշորեն արտահայտվել էր նաև ՕՐՕ-ի իրական համակարգող, Ռուսաստանից նոր վերադարձած Սամվել Բաբայանը: «Այդ տղաները պոռտկում արեցին, փորձեցին իրենց վրա վերցնել բեռը, որ խնդրին այդ ձև լուծում տան, որը սխալ էր: Իսկ ինչու էր հասարակությունը աջակցել: Հասարակությունն աջակցել էր, որովհետև արդեն հոգնել էր այս ամեն ինչից: Չի կարող մի տարվա մեջ երեք անգամ անընդհատ՝ փորձենք ձևակերպել, որ ինչ-որ խումբ փորձել է հեղաշրջում կատարել: Մինչև այդ մի խումբ ձերբակալված էր (Նորքի բանդայի մասին է խոսքը), հետո Ժ. Սէֆիլյանին ու հինգ-վեց հոգու ձերբակալեցին, թե էլի փորձել են հեղաշրջում անել»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անցած աշնանը ասել էր Ս. Բաբայանը:

Վերջինս թվարկելով այս երեք դեպքերը կամ երեք խմբերին՝ կարծես թե ակամա բացահայտում է նրանց ու նրանց գործողությունների միջև եղած կապը: Նաև շատ հետաքրքրական է, որ «ՊՊԾ գնդի գրավումից օրեր հետո լրագրողները փորձել էին այն ժամանակ դեռևս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից մեկնաբանություն ստանալ Ժիրայր Սէֆիլյանի կալանավորման վերաբերյալ, բայց վերջինս հրաժարվել էր պատասխանել՝ ասելով «այդ մասին հարցրեք ձերբակալողներին»: Եվ ընդամենը կես տարի հետո պետք է պարզվեր, որ նրանք համախոհներ են և հավանաբար հենց դրա համար Ս. Օհանյանը չի ցանկանում այլ պաշտոնյաների նման քննադատել Սէֆիլյանին: Եվ ընդամենը կես տարի հետո «Սասնա ծռերին» աջակցող Անդրիաս Ղուկասյանն ու Վլադիմիր Առաքելյանը՝ Ադիդասի Վովան պետք է ընդգրկվեին Ս. Օհանյանի գլխավորած ՕՐՕ-ի նախընտրական ցուցակում: Իհարկե, ԿԸՀ-ն ինչ-որ պատճառով չգրանցեց վերջինիս թեկնածությունը: Ավելի ուշ պետք է Ս. Օհանյանի անունը կապվեր Նորքի բանդայի գործողությունների հետ: Ահա ժամանակի ընթացքում այսպիսի հետաքրքիր կապեր են բացահայտվում, որոնց մասին ընդամենը ամիսներ առաջ լսելը թեևս խելահեղություն կհամարվեր:

Եվ այսօր երբ սոցհարցումները պարզում են, որ ՕՐՕ դաշինքն ընտրություններում ընդամենը 1.8 տոկոս հնարավորություն ունի, այսինքն՝ նվազագույն 7 տոկոսի շեմը հաղթելու հնարավորություն չունի, տեղի են ունենում Ջրառատի դեպքերը: Եվ այդ դաշինքի ստվերային առաջնորդ Ս. Բաբայանը սպառնում է, որ ընտրություններին ընդառաջ «արյունահեղություն է լինելու»: Այստեղ արդեն հնարավոր չէ չհիշել նախորդ այն ընտրությունները, երբ արյուն է թափվել: Իսկ այդ ձեռագիրն ու փորձը, ինչպես հայտնի է, հատուկ է նախորդ իշխանություններին: Բայց շատ առաջ չգնալով՝ միայն վերջին դեպքերի՝ Նորքի բանդայի, Ժիրայր Սէֆիլյանի և «Սասնա ծռերի» գործունեության, այնուհետև Ջրառատի դեպքերի միջև կարծես թե մի ընդհանուր գիծ է անցնում: Հավանաբար Սամվել Բաբայան-Ռոբերտ Քոչարյան զույգի «արյունահեղություն» գուժող ձեռագիրը:

Իսկ Վ. Օսկանյանը անդրադառնալով Ժ.Սէֆիլյանի հայտարարությանը, որով վերջինս իրենց դաշինքին է աջակցում, իր ուրախությունն է հայտնում նման վերաբերմունքի հանդեպ: Ավելին, նա զարմանում է իրեն ուղղված այն հարցից, թե արդյոք մտահոգություն չունի, որ «Սասնա ծռերին» կկապեն ՕՐՕ-ի հետ: «Ոչ, ես կարծում եմ, որ դա միայն դրական կանդրադառնա։ Ես ողջունում եմ նրանց հայտարարությունը և գոհունակություն եմ հայտնում, որ նրանք աջակցում են մեզ։ Որովհետև այդ տղաները որոշ սկզբունքային խնդիրներ են դրել, ընդհանրապես մեր հասարակության առաջ լուրջ խնդիրներ են բարձրացրել՝ Լեռնային Ղարաբաղի հարցում, երկրում ժողովրդավարության ամրագրման հարցում, քաղաքական մենաշնորհի վերացման հարցում, երկրի ինքնիշխանության վերականգնման հարցերում։ Եվ ես ուրախ եմ, որ նրանք մեր քաղաքական ուժի մեջ են տեսնում այդ խնդիրների՝ որպես լուծողի, ինչպես նաև այդ հարցերի բարձրացնողի և այդ սկզբունքների պաշտպանի, որովհետև դրանք կարևոր սկզբունքներ են, որ նրանք բարձրացրել են մեր հասարակության առաջ, և նաև մենք դրական ենք վերաբերվել այդ հարցերին»,- ասում է նա:

Եվ այսքանից հետո ընդամենը մնում է սպասել, որ Ռ. Քոչարյանի ի հայտ գալուն ու բացահայտ խոստովանելուն, որ վերը նշված շղթայական գործողությունների ակունքից ինքը բոլորովին էլ հեռու չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում