Ո՞վ է մեղավոր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան համար,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը նշեց. «Ոչ թե կարծում եմ, այլ համոզված հայտարարում եմ, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան համար միակ պատասխանատուն, ամենագլխավոր հանցագործը հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է, որը պետք է կանգնի ոչ միայն դատարանի, այլ նաև ժողովրդի արդար դատաստանի առջև: Նա է մեղավոր, որ Հայաստանում չի գործում օրենքը»:
Վահան Բադասյանն ընդգծեց, որ դատաստանի առջև պետք է կանգնեն նաև« հանցագործներ դատախազը, դատավորը, քննիչը, քննչական կոմիտեի ղեկավարությունը, բայց հանցագործների գլխավերևում կանգնած է Ս. Սարգսյանը»:
Բադասյանի խոսքով՝ «Հաց բերողը» ազատ էր արձակվել շոուների համար:
«Արթուր Սարգսյանը մեր հերոսն է, որովհետև նա կատարել է մեր ժողովրդի իղձը, ժողովուրդն ուզում էր ոչ միայն հաց տանել, այլ նաև աջակցել «Սասնա ծռեր»-ի տղաներին, դրա վառ ապացույցն է բազմահազարանոց հանրահավաքը, և դրա վառ ապացույցն էր իշխանության հոգևարգը, երբ նա արյունով սրբագրեց՝ Սարի թաղի դեպքերը վկա, իրենք կատարեցին խայտառակ քայլ:
Մեր ժողովուրդը Արթուր Սարգսյանի հիշատակը հարգելու համար միահամուռ կերպով պետք է ամեն քայլ անի՝ ձերբազատվելու ՀՀԿ-ական այս վարչախմբից, որը համարում եմ հանցախումբ: Նրանք իրենց ապագան, իրենց կյանքը փորձում են կառուցել՝ ոչ թե ազգի մեջ, այլ ազգի հաշվին ապրելով:
Հիմա ես հարց եմ տալիս՝ ինչպե՞ս է այսօր Սերժ Սագսյանը հաց ուելու: Ինչպե՞ս է այս հանցավոր խումբն այսօր հացը կտրելու և ուտելու, ինչպե՞ս են իրենց զավակների առաջ հաց դնելու, խիղճը տանջելո՞ւ է, թե՞ հանգիստ խղճով հաց են ուտելու»,- նշեց Վահան Բադասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: