Monday, 13 05 2024
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

Իշխանության պլանի գլուխը

Սերժ Սարգսյանն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով 2018 թվականի խնդրին՝ հայտարարել է, թե «գծած որևէ պլան չկա»: Այսօրինակ տրամաբանությամբ հայտարարությունը նրա համար արդեն դառնում է սովորական, քանի որ Սարգսյանը հերթական անգամ բաց է թողնում 2018-ի խնդիրը: Բանն այստեղ խնդիրը չէ ընդհանրապես, այլ դրանում իր դերը:

Սարգսյանը չի հայտարարում, որ ունի իշխանությունը թողնելու որոշում: Ի վերջո, այդ որոշումը անմիջականորեն կապված չէ որևէ պլանի հետ: Պլան կարող է չլինել, բայց լինել որոշում, որ ինչ պլան էլ ձևավորվի՝ ինքը չի լինի դրանում: Ընդ որում, Սերժ Սարգսյանին հարցերն ուղղվում են հենց իր որոշման, իր ճակատագրի վերաբերյալ ծրագրերի պրիզմայով: Եվ երբ հայտարարվում է, որ գծած պլան չկա, ապա դա ըստ էության նշանակում է, որ պլանները իրականում բազմաթիվ են, և ընթացքը կորոշվի ըստ իրավիճակի:

Միևնույն ժամանակ հստակ է դառնում, որ եթե պլան չկա, ուրեմն չկա նաև 2018-ից հետո Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում տեսնելու պլան, կամ դա ընդամենը այդ պաշտոնի հետ կապված բազմաթիվ պլաններից մեկն է: Այսպես թե այնպես, գծած պլանի բացակայության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ Կարեն Կարապետյանը ժամանակավոր վարչապետ է:

Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ 2017 թվականի ընտրություններում մեծամասնություն լինելու դեպքում Կարապետյանն է լինելու վարչապետ, իսկ ահա 2018-ի համար գծած պլան չկա: Դա նշանակում է, որ 2018-ին Կարեն Կարապետյանը չի լինելու վարչապետ, և Սերժ Սարգսյանը նմանօրինակ ակնարկ գործնականում անում է առաջին անգամ՝ շեշտադրման իմաստով: Սա, իհարկե, ոչինչ միարժեք չի կարող նշանակել, և ի վերջո՝ գուցե Սարգսյանն ընդամենը փորձում է իշխանության մեջ պահել, այսպես ասած, մրցակցային տրամադրությունը, մոտիվացիոն հիմքերը, հատկապես նախընտրական իրավիճակում:

Այս առումով, իհարկե, շատ ավելի հետաքրքիր է, թե Սարգսյանը 2018-ի մասին ինչ դիրքորոշում կարտահայտի արդեն 2017 թվականից հետո, երբ պարզ լինի խորհրդարանական ընտրության արդյունքը, և իշխանությունը կարողանա անցկացնել այն «լավագույն», այսինքն՝ վերարտադրության իմաստով անաղմուկ ընտրությունը, որ միջազգային հանրությանը խոստացել է Սերժ Սարգսյանը:

Գրեթե կասկած չկա, որ դրանից հետո արդեն Սերժ Սարգսյանի դիրքորոշումներում և հրապարակային արտահայտություններում էապես կբարձրանա «որոշակիության» և կոնկրետության աստիճանը՝ կապված 2018-ի հետ: Չի բացառվում, որ կպարզվի նաև ոչ միայն գծած պլանի, այլև պարզապես իրականացվող պլանի առկայությունը: Հարցն այն կլինի, թե որտեղ է լինելու այդ պլանի գլուխը:

 

Լուսանկարը՝  Getty Images-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում