Իրանը կօգտվի իր ներուժից արցախյան հակամարտությունը կարգավորելու համար: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Նրա խոսքով՝ տարածշրջանում իրավիճակի սրման ներուժ չկա: «Ցանկանում ենք, որպեսզի հակամարտող կողմերը ներկայիս իրավիճակում նման բան թույլ չտան, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ամեն ինչ անեն՝ պատերազմից խուսափելու համար: Տարածաշրջանում պատերազմը խնդիրներ կստեղծի երկու երկրների համար»,-ասել է Լարիջանին:
Իրանի խորհրդարանի խոսնակը նաև նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: