Շվեյցարիայում Լոզանի Դաշնային ճարտարագիտական դպրոցի գիտնականները անխոցելի անօդաչու սարք են ստեղծել: Իր յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ սարքը պատին բախվելիս կամ բարձրությունից ընկնելիս չի վնասվում՝ տեղեկացնում է The Verge-ն:
Անօդաչուն ստեղծելիս գիտնականները աշխատել են ստանալ բավականաչափ կոշտ և միաժամանակ հարվածների հանդեպ դիմացկուն կառուցվածք: Արդյունքում նրանք ստեղծել են կարծր շրջանակով կաղապար, որի կենտրոնում մագնիսների վրա հարմարեցվում է կառավարվող մոդուլը: Փորձարկման ժամանակ դրոնը առանց վնասվելու հաղթահարել է 50 հարվածներ: