Tuesday, 14 05 2024
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը

Հայացք՝ Թուրքիայից անմիջական հեռավորության վրա գտնվող խնդիրներին. Yeni Çağ, Թուրքիա

Թուրք գիտնական, քաղաքական գործիչ և սյունակագիր Էսֆենդեր Կորկմազը Yeni Çağ պարբերականում հրապարակված իր հոդվածում դիտարկել է «Թուրքիայից անմիջական հեռավորության վրա գտնվող խնդիրները»։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև.

«Ղարաբաղի օկուպացումը մեզ՝ որպես ազգի չափազանց վշտացրել է։ Այն, որ Ղարաբաղը մինչ օրս գտնվում է Հայաստանի օկուպացման ներքո, մեզ բոլորիս, և հատկապես այնպիսի մարդկանց, ինչպիսին ես եմ, ում ընտանեկան ծագումնաբանությունը գալիս է այդ շրջաններից, էլ ավելի է վշտացնում։

Ղարաբաղյան խնդիրը վշտով չես լուծի։ Այն պետք է կարգավորվի խոհեմությամբ ու աշխատասիրությամբ։ Սակայն այստեղ խոչընդոտ է առաջանում։ Իմպերիալիստական երկրները, շահագործող-բռնապետերը, ցուցաբերելով կրոնական ճնշում և կիրառելով կրթությունը, կրոնը որպես գաղափարական ազդեցության միջոցներ, խոչընդոտում են ռացիոնալ մտածողությանը։ Դա, մասնավորապես, ուժեղացնում է հայերի աջակցությունն Իրանի կողմից։

Ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանն աջակցել է հայերին և նրանց զենք տվել։ Չնայած դրան, Ռուսաստանը չգիտես ինչու այսօր էլ ազդեցություն ունի Ադրբեջանում։ Մարդիկ մինչ օրս գործածում են ռուսական ազգանունների «ով» և «ովա» վերջավորությունները։ Ինչու՞ Ադրբեջանի խորհրդարանը որևէ օրենք չի ընդունում ազգանունների մասին և չի ուղղում այդ սխալը։

Ավելին, Ադրբեջանը Հայաստանի հետ Անկախ պետությունների համագործակցության անդամ է, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկոության տակ։ Բանն այն է, որ Ռուսաստանի համար կարևոր չէ, Ադրբեջանում ժողովրդավարություն կա՞։ Նշանակություն ունեն միայն Ռուսաստանի շահերը։

Իրանում ապրում են մոտ 25-30 մլն ադրբեջանցի թյուրքեր։ Թավրիզի որ ռեստորանում էլ գտնվեք, կարող եք տեսնել, թե ինչպես են բոլորը խոսում թյուրքերեն՝ ադրբեջանական բարբառով։

Իրանում ադրբեջանցիները դավանում են շիայական գնդի իսլամ։ Այդ ադրբեջանական տարածաշրջանը, որի կենտրոն է հանդիսանում Թավրիզը, անվանում են Հարավային Ադրբեջան։ Ադրեջանի բնակչությունը կազմում է 10 մլն։ Ադրբեջանում էլ հիմնականում դավանում են շիայականություն։

Այլ կերպ ասած՝ հյուսիսային և հարավային Ադրբեջանի միջև կա ազգային և հոգևոր միասնություն։ Բացի այդ, շատ իրանցիներ շարունակում են հողեր գնել Հայաստանում՝ ֆերմերային տնտեսություն վարելու համար։ Քաղաքական առումով Իրանը նույնպես աջակցում է Հայաստանին։ Ժամանակ առ ժամանակ Թավրիզում և Թեհրանում բողոքի ակցիաներ են անցկացվում «Իրանի հայամետ քաղաքականության» դեմ։

Իրականում 1941 թվականին Մեծ Ադրբեջանն օկուպացվել է Իրանի, Մեծ Բրիտանիայի, Խորհրդային միության կողմից և մասնատվել։ 1946 թվականին իրանական Ադրբեջանում Խորհրդային միությունը ստեղծել է Ադրբեջանի ազգային կառավարություն։ Որպես մայրաքաղաք ընտրվել է Թավրիզ քաղաքը։ Սակայն այդ տարածաշրջանից Խորհրդային միության հեռանալուց հետո, Արևելյան Եվրոպայում շահերի դիմաց Ադրբեջանը փոխանցվել էր արևմտյան բլոկի կողմից իրանական պետությանը։

Այժմ Իրանի կողմից Հայաստանի աջակցությունը բխում է հարավային և հյուսիսային Ադրբեջանի միավորման առջև եղած վախից։ Իրանն այդ ուղղությամբ ինտենսիվ քարոզչություն է իրականացնում։

Դպրոցները, որոնք Փեհլևիի օրոք իրականացրել են ուսուցում ադրբեջաներենով, փակվել են։ Այսօր չկան դպրոցներ, որոնք կիրականացնեն ուսուցում ադրբեջանցի թյուրքերի լեզվով։

2010 թվականին Թավրիզում քաղաքի 2000 բնակիչ դուրս էր եկել փողոցներ և պահանջել ադրբեջաներենով կրթություն ստանալու իրավունք։

Կրոնական միասնությունը երբեք բավարար չի եղել ժողովուրդներին միավորելու համար։ «Մուսավաթ» կուսակցությունը, որը ստեղծվել է Ադրբեջաում 1911 թվականին Մամեդ Էմին Ռասուլզադեի կողմից, անցկացրել է քաղաքականություն՝ հիմնված թյուրքա-իսլամական սինթեզի վրա։

Թյուրքիզմն այդ կուսակցության գաղափարախոսությունում հիմք է ծառայել Օսմանյան կայսրությունում Երկրորդ սահմանադրական դարաշրջանի իդեալների համար։

Սակայն օսմանների պայքարը օսմանյան հողերի այլ արաբական մուսուլմանական պետությունների դեմ այդ ժամանակ ցույց է տվել, որ թյուրքա-իսլամական սինթեզի հասնել չի հաջողվի։

Բաքվում կա մզկիթ, որը կառուցվել է Թուրքիայի կողմից թյուրքական եղբայրական գերեզմանի մոտ։ 2009 թվականին, երբ մենք ուղևորվեցին այնտեղ այցելության, մզկիթը փակ էր։ Մենք ադրբեջանցի պաշտոնատար անձանց հարցրեցինք փակման պատճառների մասին։ Մեզ ասացին. «Իրանն օգտագործել է այդ վայրը որպես «Հըզբոլլահի» կենտրոն։ Մենք փակել ենք մզկիթը՝ փրկվելու հըզբոլլիստների օկուպացումից»»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում