Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Սերժ Սարգսյանի հետ նկարվողները հետաքրքրված չեն Հայաստանով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

– Տիկին Գործունյան, Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում հանդիպել է Եվրոպայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Նա նշել է, որ մեր նպատակն է կառուցել բարեկեցիկ Հայաստան, դարձյալ խոսել է ներդրումներից, որ որևէ լուրջ նախաձեռնություն չպետք է դուրս մնա ուշադրությունից, և հրավիրել է հայրենակիցներին անմիջական մասնակիցը դառնալ տարբեր ոլորտների զարգացմանը: Արդյոք ներկա՞ էիք այդ հանդիպմանը և ի՞նչ կարծիք ունեք հնչած գնահատականների վերաբերյալ:

– Անշուշտ, ես հրավիրված էի քաղաքապետարանի կողմից, բայց չգնացի: Գիտեք, ես չեմ հարգում այդ մարդկանց, և ինչու պիտի գնայի, եթե չեմ հարգում: Իսկ իր հանդիպումների մասին տեղեկացել եմ մամուլից: Երբ շատ մեծ երկրներից նախագահներ են գալիս Ֆրանսիա՝ իրենց նախարարներով, և հանդիպում ունենում ներդրողների հետ, լրատվամիջոցները անդրադառնում են, սակայն այս անգամ Ֆրանսիայի մեդիայով որևէ արձագանք չկար Սերժ Սարգսյանի այցին, միայն պրոտոկոլային: Ֆրանիսայում առհասարակ Հայաստանի մասին չեն խոսում, քանի որ փոքր պետություն է: Առհասարակ կարծում եմ, որ Օլանդը հրավիրել է Սարգսյանին, քանի որ իր նախագահ լինելու ժամկետի ավարտն է: Մի քանի օրից կգա նաև Ալիևը, և կարծում եմ՝ դա քաղաքական հանդիպում է, որ խնդրեն նորից հանդիպում Ղարաբաղի հարցով: Իսկ ես ընդհանրապես չեմ հավատում Հայաստանի իշխանություններին և մինչև հիմա Հայաստանում ունեմ դատական գործեր ու համոզված եմ՝ քանի դեռ Հայաստանը չունի արդարադատություն, արդար դատական համակարգ, որևէ բան չի փոխվելու:

– Սերժ Սարգսյանը, խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններից, նշել է. «Այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերություններում կարիք կա կենտրոնանալու ազգը միավորող գաղափարների ու սկզբունքների վրա՝ հաղորդելով համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն»: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հիմա Սերժ Սարգսյանը խոսեց ազգը միավորող սկզբունքներից:

– Իմ գնահատմամբ՝ այսօր իրենք ավելի շատ ունեն Սփյուռքի կարիքը, քանի որ Հայաստանի արտագաղթը այսօր այնքան շատ է: Այսօր Ֆրանսիայում կա նոր և հին Սփյուռք: Նոր Սփյուռքը կազմված է վերջին տարիներին այստեղ եկած հայաստանցիներից: Եվ հիմա նրանք կարիք ունեն Սփյուռքին համոզելու, սիրաբանելու, որ մենք մեկ ազգ ենք, մեկ ուժ ենք: Տեսնենք՝ ինչ են կարողանալու անել, բայց ես չեմ հավատում, քանի որ կարծում եմ՝ այս ամենը մեկ նպատակ ունի՝ Սփյուռքի ուժերը օգտագործելու, և կարծում եմ՝ նյութականի կարիք ունեն և նորից եկել են Սփյուռքից գումար տանելու: Գուցե սխալ եմ, բայց կարծում եմ՝ էդպես է: Այստեղ շատ կան կոմպլեքսավորված մարդիկ, որ երբ հրավիրում են իրենց նման տեղեր, վազում են, որ նկարվեն, ֆեյսբուքով ցույց տան, որ հրավիրել էին իրենց, բայց դա չի նշանակում, որ իրենք հետաքրքրված են Հայաստանով: Ոչ: Եթե նույնիսկ մարդիկ կային, որ ուրախ էին, որ հրավիրված են քաղաքապետարան Սերժ Սարգսյանի հետ հանդիպման և շոյված են, բայց հետո ինչ, իրենք նորից անտարբեր են,  իրականում նրանք, ովքեր մտահոգ են և հետաքրքրված Հայաստանով, դժբախտաբար, շատ քիչ են:

– Կարծում եք՝ այս այցը անարձագա՞նք կմնա Ֆրանսիայի հայ համայնքի, ներդրողների մոտ:

– Համոզված եմ: Այսինքն՝ ինչ կոնկրետ փոփոխության վրա նա կարող է համոզել, որ գան և ներդրումներ անեն Հայաստանում: Եթե դու ուզում ես, որ գան ներդրումներ իրականացնեն, դու պետք է փոփոխություններ անես, որ մարդիկ հավատան, գան և ներդրումներ անեն: Ո՞ւր են այդ կոնկրետ փոփոխությունները: Սփյուռքահայերն ապուշ չեն, գիտեն՝ ինչ է կատարվում Հայաստանում, որ ընտրությունները ոչինչ չեն փոխելու: Հայաստանի ժողովուրդը հավանաբար ուզում է, որ այդպես շարունակվի,  հակառակ դեպքում ավելի ակտիվ կշարժվեր: Ավելին, փորձ կա Սփյուռքին մասնակից դարձնելու ընտրություններին, կգան կվերահսկեն, բայց այսօր շատերը կան, որ չգիտեն՝ Հայաստանում ընտրություններ պետք է տեղի ունենան:

– «Ժառանգություն» կուսակցությունից  դուրս եկած Զարուհի Փոստանջյանը օրերս հայտարարել է, որ նոր քաղաքական պլատֆորմ է ստեղծում, որին կմիանան շատ սփյուռքահայեր: Եթե չեմ սխալվում, Դուք միանում եք:

– Այո՛: Ես շատ եմ հարգում Զարուհուն իր անկեղծության, արդարամիտ լինելու համար: Այդպիսիք այդքան չկան Հայաստանում, և որքան կարողանանք, կօգնենք իրեն ՝ շարունակելու իր քաղաքականությունը: Բայց ես չեմ կարող հասցնել ամսի 15-ի համագումարին: Չեմ լինի այդտեղ, բայց կաջակցեմ:

– Որքանո՞վ սփյուռքահայերի շրջանում այդ նոր պլատֆորմն աջակցություն կգտնի:

– Մարդիկ այստեղ իրեն հարգում են և հավատում, գիտեն, որ ճշտախոս է: Աջակցություն, անշուշտ, կունենա, բավական մարդ կա, որ զարմացել է, որ Զարուհին դուրս է եկել, և ուզում են օգնել, և ես վստահ եմ, որ կօգնեն, որովհետև նրան համակրում են այստեղ: Եվ որքան կարողանամ, կաջակցեմ նրան: Ես ամեն ինչի հետ չէ, բայց մեծամասնությամբ համակարծիք եմ Զարուհու հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում