Մենք քննարկել ենք Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակ միության ստեղծման հարցը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տված համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հայտնում է APA գործակալությունը:
Նրա խոսքերով` Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության Խորհրդի նիստում բարձր մակարդակով քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռյակ միության ստեղծման հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: