Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և հակամարտությունը կարգավորել քաղաքական միջոցներով, մամլո կոնֆերանսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարի մամլո քարտուղար Բահրամ Քասեմին, երկուշաբթի հայտնել է Mehr գործակալությունը:
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության մասին հարցին, Քասեմին նշել է, որ ԱՄՆ-ի համար ավելի լավ կլիներ հակամարտության վերաբերյալ ունենալ իրատեսական տեսակետ: