Քրդերի հարցով տարաձայնությունը չի խոչընդոտում Մոսկվային և Անկարային սիրիական կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իլնուր Չևիքը:
«Մեզ համար շատ մեծ խնդիր է Քրդական աշխատավորական կուսակցությունը: Մենք պայքարում ենք ոչ թե քուրդ ժողովրդի, այլ քրդական բնակչության մեջ առկա ահաբեկչական խմբավորումների դեմ…
Այո, մենք տարաձայնություններ ունենք քրդական հարցի շուրջ, բայց դա չի խանգարում երկխոսությանը, այդ հարցերը մանրամասնորեն ուսումնասիրվում են մեր դիվանագետների, առաջնորդների հետ»,-ասել է նա: