Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ես քաշկռտոց արել եմ, երբ մարզիկ եմ եղել. Բազմասեր Առաքելյանը՝ իր մասնակցությամբ միջադեպի մասին

Երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Բազմասեր Առաքելյանը մարդ է ծեծել: Գեղամ Մանուկյանը, մասնավորապես, գրել էր. «ԲՀԿ-ից փախած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։ Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի՝ ապականել է «օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։ Թեկնածուի մի քանի տասնակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցություն փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Չբավարարվելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց՝ խորհրդարանում որևէ բանով աչքի չընկած մարզիկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաև տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ անազնիվ մի քանի տասնյակով մեկի դեմ տարբերակը չի գործել, ու նրանք պատասխան են ստացել։ Վիճակը լարված է: Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն անպայման կստանա»:

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից միջադեպի վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նյութեր նախապատրաստելու համար:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանը նշեց, որ այս ամենն արվում է մարզում իր վարկանիշի վրա սև գիծ թողնելու նպատակով: «Ես քաշկռտոց արել եմ, երբ մարզիկ եմ եղել: Դա եղել է տասը տարի առաջ ռինգում՝ ըմբշամարտի գորգում: Ես ինձ ո՞նց թույլ կտամ իմ տուն մարդ կանչեմ, մարդ ծեծեմ… իմ տուն էնքա՜ն մարդիկ կան, որ միայն գալիս են աղ ու հաց կիսելու համար: Սա ընդամենը մարդիկ խուճապի մեջ են, դրա համար նման բաներ են գրում»,- ասաց Բազմասեր Առաքելյանը:

Մեր դիտարկմանը, որ արդեն դատախազությունը նյութեր է նախապատրաստում, Բազմասեր Առաքելյանը նշեց. «Անձամբ ես ոչ մի դաշնակցականի, ոչ մի մարդու հետ չեմ հանդիպել, չեմ խոսացել: Ոչ մի քաշկռտուքի ներկա չեմ եղել, բացարձակ: Զարմանում եմ ուղղակի: Նախընտրական կրքեր են, մեկի վարկանիշը մի քիչ բարձր, մեկինը՝ մի քիչ ցածր… չգիտեմ, նախընտրական կրքեր են, հնարավոր է՝ դրանից ինչ-որ բան եզրակացրել գրել են, չգիտեմ: Կոնկրետ իմ անձի հետ կապված՝ որևէ մեկի հետ քաշկռտուք կամ լեզվակռիվ, որևէ բան չի եղել, և ես չգիտեմ՝ ինչու են նման բան անում»:

Անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ Բազմասեր Առաքելյանը նշեց. «Ես չգիտեմ՝ ով է ինձ մեղադրում, ես մեղադրողի կարգավիճակում չեմ, բայց ոչ էլ մեղադրվողի, դրանք ընդամենը ասեկոսեներ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:

Նրա խոսքով՝ ժողովուրդը սադրանքների չի ենթարկվի, չնայած ամեն ինչ փորձում են անել, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում