ԱԺ պատգամավորներ Է. Մարուքյանը և Ն. Փաշինյանը պատրաստվում են հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանին կալանքից ազատեն: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հույս հայտնեց, որ գործընկերներից շատերը կմիանան այս նախաձեռնությանը:
Պատգամավորն անդրադառնալով ընտրություններին՝ դիմեց ԱԺ նախագահ Գ. Սահակյանին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի մեր երկիրը լինի ամուր ու կայուն… «Եկեք դեմն առնենք վերագրանցումների: Հորդորեք ձերոնց ռեյտինգային գզվռտոցի ընթացքում չձեռնարկեն նման միջոցներ»:
Մանրամասները՝ տեսանյութում: