«Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում «Օսկար» մրցանակը ստացել է Քեննեթ Լոներգանը «Մանչեսթերը ծովի ափին» (Manchester by the Sea) կինոնկարի համար։
Լավագույն հարմարեցված սցենարի համար «Օսկար» են ստացել Բարի Ջենկինսն ու Տարել Էլվին ՄաքՔրեյնին («Լուսնի լույսը», Moonlight):
Լավագույն կոմպոզիտոր է դարձել Ջասթին Գուրվիցը՝ «Լա Լա Լենդ» ֆիլմի համար։
«Լավագույն երգ» անվանակարգում հաղթել է «Լա Լա Լենդի» ստեղծագործությունը՝ City of Stars։
Մյուզիքլը «Օսկար» է ստացել նաև Լինուս Սանդգրենի օպերատորական աշխատանքի համար։