«Առաջին լրատվական»-ը Երևանի Շենգավիթ համայնքում հարցախույզ իրականացրեց՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ ակնկալիքներ ունեն առաջիկա ընտրություններից, որ քաղաքական ուժին են վստահում և նախապատվություն տալիս:
«Խոստումները չեն կատարում, ի՞նչ հույսեր կապես, ժողովուրդը անմխիթար վիճակում է: Մեր ժողովուրդը անվճարունակ է, բայց մեր երկրում ամեն ինչ վճարովի է՝ կրթություն, առողջապահություն…»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Մեր համաքաղաքացիների մեծ մասը դրական փոփոխությունների ակնկալիքներ չունի: «Առաջին հերթին պետք է աշխատանք ունենանք, որ չփախչենք այստեղից»:
«Այժմյան կառավարությունը իրեն չի արդարացնում, ոչ մի արդար բան չկա, ժողովրդի բարեկեցիկ կյանքը չի ապահովվում»: