Tuesday, 14 05 2024
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ

Սերժ Սարգսյանը ելքը գտել է. նախընտրական թոհուբոհի ձնծաղիկները

Մասիսում տեղի է ունեցել միջադեպ ՀՀԿ-ական երկու թեկնածուների խմբերի՝ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի միջև, որը Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրն է: Միջադեպի պատճառն, ըստ մամուլի, այն է, որ Մուրադյանի թիմակիցներից ոմանք անցել են Գրիգորյանի կողմը և որոշել են աշխատել նրա օգտին: Միջադեպին միջամտել է ոստիկանությունը:

Սա այն է, ինչի մասին կանխատեսումներ արվում էին, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգի ներդրման կապակցությամբ, որի պարագայում ՀՀԿ-ական մի քանի թեկնածուներ միևնույն ընտրատարածքում պայքարելու են միմյանց դեմ՝ ձայն հավաքելու և պատգամավորական մանդատ ստանալու համար: Միևնույն ընտրատարածքում միմյանց դեմ առաջադրվել են ՀՀԿ-ի տարբեր, այսպես կոչված, օդիոզ դեմքեր, որոնք համամասնական ցուցակում չկան, և խորհրդարանում հայտնվելու միակ տարբերակը մնում է ռեյտինգային կարգով շատ ձայն հավաքելը:

Այսպիսով՝ Մասիսի միջադեպը կարող է համարվել ներհանրապետական, այսինքն՝ ներկուսակցական նախընտրական թոհուբոհի ձնծաղիկը: Հարցը, սակայն, այն է, թե արդյոք հետագայում կլինե՞ն այլ ծաղիկներ՝ թե Մասիսում, թե ընդհանրապես այլ ընտրատարածքներում, որտեղ ՀՀԿ մի քանի թեկնածուներ կլինեն միմյանց դեմ:

Մի քանի օր առաջ էլ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ միմյանց հետ քեֆից հետո իրար են սկսել ծեծել Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի թիմակիցները, որոնց քեֆի սեղանի շուրջ է հավաքել Տարոն Մարգարյանի օգնական Արայիկ Քոթանջյանը, որպեսզի սեղանի շուրջ քննարկեն նաև նախընտրական անելիքները: Իսկ Ռոբերտ Սարգսյանը կամ, որ նույնն է, Տարոն Մարգարյանը ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս ԴԱՀԿ նախկին պետ և Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ քրոջորդի Միհրան Պողոսյանի: Այստեղ փաստորեն միջադեպը գրանցվել է միևնույն թիմի շրջանակում, ինչը, սակայն, էլ ավելի է ընդգծում լարվածությունը ՀՀԿ ներքին շրջանակներում, որն այնքան մեծ է, որ նույնիսկ միևնույն թիմում ամեն մի սխալը կամ չհասկացվածությունը կարող է դառնալ նման բախումների առարկա:

Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ն ըստ էության նյարդերի վրա է, և այստեղ, իհարկե, հարց է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կկարողանա ընտրական շրջանում իրավիճակին տիրապետել այնպես, որ նման միջադեպերը չկրեն պարբերական և ինտենսիվ բնույթ՝ այսպես ասած, խառնելով անաղմուկ ընտրության նրա պլանները: Մյուս կողմից, սակայն, միգուցե հենց այս տարբերակն էլ անաղմուկ ընտրության գրավականներից մեկն է, և Սերժ Սարգսյանը հենց այս մոդելի միջոցով է փորձում ապահովել իր հռչակած լավագույն ընտրությունները:

Բանն այն է, որ երբ միջադեպերը լինում են ՀՀԿ տարբեր օդիոզ դեմքերի միջև, սա, իհարկե, լավագույն տարբերակն է, և ըստ ամենայնի ՀՀԿ-ին հասարակության դեմ դուրս գալուց, հասարակության հետ միջադեպերից զերծ պահելու տարբերակը Սերժ Սարգսյանը գտել է միմյանց հետ բախման տանելու միջոցով՝ համարելով, որ ՀՀԿ օդիոզ շրջանակներին միայն այդ կերպ է հնարավոր շեղել հասարակությունից: Իսկ հասարակությունն էլ երևի թե առանձնապես չի մտահոգվի, երբ ՀՀԿ այդ շրջանակները փորձեն միմյանց միջև հարաբերություններ պարզել: Հասարակությունն էլ անկասկած դա կհամարի լավագույն տարբերակը, գոնե առայժմ, երբ գործնականում կարծես թե չկան առանձնապես կենսունակ այլ տարբերակներ:

 

Լուսանկարը՝  Getty Images-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում