Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Ղուրբանովան երկրի բնակիչներին սպառնացել է քրեական հետապնդմամբ Լեռնային Ղարաբաղ այցելելու դեպքում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանկան ԶԼՄ-ները, նա բաց նամակ է տարածել՝ կապված Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Վալերի Սիմեոնովի և կուսակցության այլ անդամների՝ Լեռնային Ղարաբաղ այցի, ինչպես նաև դրանից հետո բուլղարական լրատվամիջոցների հրապարակումների հետ: Դեսպանը Բուլղարիայի բնակիչներին սպառնացել է քրեական հետապնդմամբ:
«Ադրբեջանն իրավունք ունի դատական հայց նախաձեռնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեմ, որոնք որևէ գործունեություն են ծավալում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- խոստացել է դեսպանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն վերահսկելու համար: