Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Նոր մեռելածին գաղափար. Մոսկվայից առաջարկում են ընդհանուր քաղաքացիություն սահմանել ԵԱՏՄ երկրներում

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների քաղաքացիները երկրորդ ընդհանուր քաղաքացիություն պիտի ունենան, զուտ քարոզչական քայլ է, որի պատճառը այս կառույցում առաջացած որոշակի ճգնաժամն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը:

Զատուլինը ասել էր, որ այդ գաղափարի իրականացմանը խոչընդոտում են ոչ միայն ներքին վեճերը, այլև անդամ պետությունների անհամաձայնությունը:
«Եթե, օրինակ, Հայաստանը կողմ է դրան, ապա մյուսները, օրինակ՝ Բելառուսը և Ղազախստանը, չեն ցանկանում»,- ասել էր Զատուլինը:

Վադիմ Դուբնովն իր հերթին ասում է, որ Հայաստանի իշխանությունները համաձայն կլինեն ցանկացած առաջարկի, որը կարվի Մոսկվայի կողմից, բայց խնդիրն այն է, որ սա մեռելածին գաղափար է: Իսկ Զատուլինն այն գործիչներից է Ռուսաստանում, որի միջոցով կարելի է փորձարկել ցանկացած գաղափար:

«Երկու հարթություն կա այս համատեքստում: Հարթություններից մեկը վերաբերում է բացառապես Զատուլինի անձին: Պարզապես կան մարդիկ, որոնց վրա կարելի է փորձարկել ինչ-որ գաղափար: Զատուլինը պատկանում է նմանատիպ մարդկանց թվին: Եվրասիական, հետխորհրդային ինտեգրացիայի փորձագետ Զատուլինի հեղինակությանը, ըստ էության, ոչինչ չի սպառնում, ուստի նա կարող է խոսել բավական ազատ, անկաշկանդ և ստեղծագործել ցանկացած ցնորամիտ թեմայով: Հնարավոր է՝ կան ինչ-որ աշխատանքներ այդ ուղղությամբ, և Զատուլինին վստահել են այդ հարցը բարձրաձայնելը:

Կարծում եմ՝ դա մեռելածին գաղափար է, քանի որ ֆորմալ տեսանկյունից բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես կարող է լինել երկրորդ քաղաքացիություն, որովհետև երկրորդ քաղաքացիությունը պետական կազմավորմանը հատուկ մի բան է: Իսկ այն միավորումը, որի մասին խոսում է Զատուլինը, ոչ թե պետականություն, այլ նույնիսկ կանխատեսելի սահմաններ չունի, և պարզ չէ, թե ինչ պարագծով կանցնի այդ համընդհանուր երջանկությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

Դուբնովը համոզված է, որ Ղազախստանին ու Բելառուսին այս նախաձեռնությունը հաստատ չի ուրախացնի:

Իսկ Հայաստանը, փաստորեն, կո՞ղմ կլինի՝ հարցին փորձագետը պատասխանեց. «Մենք, իհարկե, խոսում ենք Հայաստանի իշխանության մասին: Հայաստանի իշխանությունը համաձայն կլինի իրադարձությունների զարգացման ցանկացած ընթացքի հետ: Եթե զարգացումը գնա ընդհանուր քաղաքացիություն մտցնելու ուղղությամբ, ապա նա կողմ կլինի ընդհանուր քաղաքացիություն մտցնելուն, եթե չստացվի, ապա նա օբյեկտիվորեն կհամակերպվի այն փաստի հետ, որ չստացվեց: Հայաստանը այդ առումով շատ հարմար գործընկեր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում