Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը հայտարարել է հեռահար բալիստիկ հրթիռների բարձր ճշգրտության մասին, հայտնում է Tasnim-ը:
«Հեռահար հրթիռների ճշգրտության ցուցանիշները մեծացել է, ինչպես նաև ավելացել է նրանց շահագործման ժամկետը` 15-ից մինչև 20 տարի»,- մեջբերում է գործակալությունը Դեգհանի խոսքերը:
Նա նաև նշել է, որ որոշ տեսակի հրթիռների մոտ, այդ թվում՝ թևավոր, թռիչքի հեռավորությունը մեծացել է մինչև «ընդունելի» ցուցանիշների: