Friday, 26 04 2024
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»

Արցախ այցելած ԵԽ պատգամավորների դեմ քրգործ հարուցելը քաղաքական մառազմ է. Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես զավեշտ և քաղաքական մառազմ է պետք որակել Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը՝ Արցախում սահմանադրության հանրաքվեի իրականացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ պատգամավորներ Էլենի Թեոխարիուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ քրեական գործ հարցուցելու հետ կապված:

Այս արկածախնդրությունը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական պետության հեղինակությունը ոտնատակ տալուն ուղղված ևս մեկ քայլ:

Ադրբեջանը շարունակում է ապացուցել աշխարհին, որ ոչ միայն հեռու է «մարդու իրավունքներ» հասկացողությունից իր երկրի ներսում, այլ նաև պատրաստ է առոչինչ համարել միջազգային ընդունված նորմերն ու սկզբունքները:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելը կոչված է սահմանափակելու Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ազատ տեղարժման իրավունքը, խոչընդոտներ ստեղծելու ազատ խոսքի արտահայտման համար: Էլ չեմ ասում նրանց անձեռնմխելիության իրավունքի առկայության մասին: Այս ամենը կատարվում է 21-րդ դարում՝ մի պետության կողմից, որը հանդիսանում է եվրոպական կառույցների անդամ:
Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը պետք է կոշտ արձագանքի արժանանա միջազգային կառույցների կողմից:

Այս ամենը ուղղված է ժողովրդավարության օրրաներից մեկը համարվող համաեվրոպական կառույցի դեմ: Սա քայլ չէ միայն այն պատգամավորների դեմ, ովքեր իրենց խղճի և մտքի ազատության ու համոզմունքների դրսևորման ձևերից մեկն են համարում Արցախի ժողովրդի ազատությանն ու անվտանգությանը սատարելը:

Եվրոպառլամենտի նախագահի հետ նախատեսվող հանդիպումը ցինիկաբար բոյկոտող, Եվրոպառլամենտի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ընդունված բանաձևերը ցուցադրաբար արհամարհող, սեփական երկրում ժողովրդավարությունը խեղդող, ընտանեկան կլանի իշխանությունը ամրապնդող Ադրբեջանի նախագահը միջազգային հանրության հանդուրժողականության հանդեպ չափն ու սահմանն արդեն հատել է: Ժամանակն է խանական այդ երկրին գրողի ծոցն ուղարկել Եվրոպական քաղաքականությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում