Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մարտի 16-17-ին այցով կգտնվի Ադրբեջանում, որտեղ մասնակցելու է Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումին, հաղորդում է haqqin.az-ը:
Ակնկալվում է, որ Մարգվելաշվիլին ելույթ կունենա «Արտաքին կապերի ապագան» նիստին: Տեղեկատվության համաձայն՝ տվյալ նիստին նախատեսվում են նաև Լատվիայի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Չեռնոգորիայի և այլ երկրների նախագահների ելույթները:
Նշվում է, որ ֆորումին մասնակցելու են մի շարք երկրների նախագահներ, քաղաքական, հասարակական գործիչներ: