Friday, 26 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը

Դա այդքան էլ վատ չէ, որքան թվում է. ընդդիմության ելքը

Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունների գործընթացում հիմնական պայքարը ընթանալու է ընդդիմադիր ներկայացող ուժերի միջև, ընդդիմության դաշտում: Կասկածից դուրս է, որ այդ դաշտում ներկայումս չկա բացարձակապես որևէ ուժ, որը կենսունակ կլինի առնվազն կարճ ժամանակահատվածում էական մրցակցություն ներկայացնել իշխանությանը:

Այս հանգամանքը, ներընդդիմադիր մրցակցության անխուսափելի թեժությունը ընդհանուր առմամբ, ինչ խոսք, բխում է իշխանության շահերից, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ավելին, նույնքան անկասկած է, որ իշխանությունն է տարբեր նուրբ և հաճախ նաև ուղղակի բացահայտ տեխնոլոգիաների կիրառումով գեներացրել ներընդդիմադիր պայքարը, թեժացրել այն, «փայտ» լցրել այդ կրակին: Այս ամենը լինելու է խորհրդարանական ներկայիս ընտրությունների առանձնահատկությունը, և սա գործնականում արդեն իսկ իրողություն է, ընդ որում՝ երևի թե համընդհանուր ճանաչման արժանացած:

Մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ այդ իրավիճակը օբյեկտիվ իրավիճակ է, որ առաջացել է Հայաստանում երկու տասնամյակ շարունակ տարված ընդդիմադիր պայքարի, գործունեության մարտավարական և ռազմավարական մեթոդական սնանկության և սպառման հետևանքով: Ներկայումս արձանագրվում է ընդամենը զրոյական կետը, ինչը նշանակում է, որ եթե մի կողմից՝ դա իշխանությանը զրկում է լուրջ մրցակցությունից և տալիս ազատ ու անկաշկանդ վերարտադրության մեծ հնարավորություն, մյուս կողմից՝ այդ զրոյական կետը հասարակության համար է հնարավորություն՝ նոր մեկնարկի հնարավորություն:

Այդ տեսանկյունից որևէ ողբերգական բան չկա նրանում, որ ընդդիմադիր ուժերը պայքարելու կամ մրցակցելու են միմյանց հետ: Ի վերջո, զրոյական օբյեկտիվ կետում դա օբյեկտիվ իրողություն է, որում էլ պետք է ձևավորվի նոր ընդդիմադիր հարթությունը՝ նոր մեթոդաբանությամբ, նոր ասելիքով, բովանդակությամբ, նոր հեռանկարներով, մարտավարական և ռազմավարական նոր ուղենիշներով:

Ընդդիմությունը չի կարող հաղթահարել իշխող համակարգի որևէ դիմադրություն, եթե չհաղթահարի այդ մարտահրավերը՝ զրոյական կետի մարտահրավերը: Իհարկե, դա չի նշանակում, որ ներընդդիմադիր պայքարի ցանկացած ելք երաշխավորելու է հետագա հաջողություն արդեն իշխանության դեմ պայքարում: Ի վերջո՝ ակնհայտ է, որ ներընդդիմադիր պայքարում ներգրավված են նաև թե՛ իշխանության ներդրած ուժեր, թե՛ իշխանությունից նեղացած, սակայն բավականին ամուր թելերով կապված ուժեր, որոնց պայքարի հեռահարությունը և ընդգրկունությունը խիստ սահմանափակ են օբյեկտիվ պատճառներով:

Միաժամանակ շատ կարևոր է, որ ներընդդիմադիր պայքարում, մրցակցության մեջ էլ հաղթանակը, հաջողությունը, առավելությունը չլինի մեխանիկական բնույթի և տրամաբանության շրջանակում, որովհետև դա կնշանակի ընդամենը դարձ ի շրջանս յուր, երբ պարզապես նոր ուժը կսկսի պայքար իշխանության դեմ հին պատկերացումների ու մեթոդաբանական ուղենիշների շրջանակում:

Ահա այս խնդիրների տեսանկյունից այն, ինչ կատարվում է ներկայումս ընդդիմության դաշտում, այդ մրցակցությունը և թեժ մրցակցությունը ինքնին ոչ միայն վատ չէ, այլև ըստ էության նաև որպես գործընթաց անհրաժեշտ է, և խնդիրը տվյալ դեպքում այն է, որ այն գտնվի հանրության և պետության մարտահրավերներին համարժեք՝ թե՛ մարդկային, թե՛ գաղափարական-բովանդակային որակների շրջանակում: Դա թույլ կտա վերաֆորմատավորել ըստ էության «կախված» հասարակական պայքարը, եթե անգամ դրա հետևանքով ջնջվելու են մի շարք «ֆայլեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում