Monday, 13 05 2024
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա հատվածըԱմբողջական հոդվածը
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է

Բաքուն փորձում է օգտվել ընտրական շրջանում Հայաստանի խոցելիությունից

Փետրվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում կհանդիպի իր ռուսաստանցի գործընկերոջ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Ըստ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Նալբանդյանն ու Լավրովը քննարկելու են երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի լայն շրջանակ: Միաժամանակ ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը տեղեկացրել է, որ առաջիկայում պաշտոնական այցով Մոսկվայում է լինելու նաև Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ուշագրավն այս հանդիպումների համատեքստում այն հանգամանքն է, որ դրանք տեղի են ունենում Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հաշված օրեր անց:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը:

– Պարոն Թերզյան, այս հանդիպումները, Ձեր կարծիքով, ինչքանո՞վ են կապված ղարաբաղյան հարցի և Մյունխենում տեղի ունեցած վերջին հանդիպման հետ:

– Տարին ակնհայտորեն բավական բուռն հանդիպումներով է սկսվել, մասնավորապես Լավրով-Մամեդյարով, Լավրով-Նալբանդյան շրջանակներում, և այս առումով յուրաքանչյուր նոր հանդիպում, կարծեք, որոշակի ճշգրտումներ է մտցնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում: Հայտնի է, որ հունվար ամսին, երբ տեղի ունեցավ Լավրով-Մամեդյարով հանդիպումը, դրանից հետո Ադրբեջանի արտգործնախարարը բացահայտ դժգոհություն հայտնեց՝ նշելով, որ ինքը չի կարող լավատեսորեն խոսել հանդիպման արդյունքների մասին: Եվ պետք է հիշենք նաև Լավրովի այն հայտարարությունը, որ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին գործը չէ, ինչը լուրջ կրքեր թեժացրեց ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Իսկ փետրվարի 16-17-ին հանդիպումներ տեղի ունեցան արդեն նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկա հանդիպումների վերաբերյալ:

Ի՞նչ ենք այստեղ տեսնում: Արդեն ավանդույթ է դարձել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ՝ ՌԴ-ն փորձում է առաջին ջութակի դերը կատարել կարգավորման գործընթացում: Ադրբեջանական կողմի ներկայիս ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության ադրբեջանակենտրոն կարգավորմանը, կապված են Հայաստանում առկա իրավիճակի և մասնավորապես նախընտրական շրջանի ակտիվության հետ: Սա Ադրբեջանի տեսանկյունից Ռուսաստանի միջոցով Հայաստանի վրա ազդելու հարմար առիթ է, և Մամեդյարովը, ամեն կերպ արտահայտելով բացահայտ դժգոհություն, անելով հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի կառուցողական դերակատարումը կարգավորման գործընթացում, փորձում է հավելյալ երաշխիքներ ստանալ ռուսական կողմից, որ այս ժամանակահատվածն օգտագործվի ինչ-ինչ համաձայնությունների հասնելու համար: Իհարկե, այդ համաձայնությունների գործարկումը, ըստ ադրբեջանական կողմի, հավանաբար պետք է տեղի ունենա ընտրություններից հետո, սակայն Ադրբեջանը ցանկանում է հենց այս պահին, մինչ Հայաստանում կառավարման նոր կարգին անցնելը, որոշակի երաշխիքներ ստանալ և արդյունքների հասնել ճնշումների միջոցով:
– Այսինքն՝ կարծում եք, որ ռուսական կողմը առաջիկա բանակցություններում կարող է ճնշո՞ւմ գործադրել Հայաստանի վրա:
– Լավրովի վերոնշյալ հայտարարությունը, որն արվեց նախորդ տարեվերջին, հստակ ցույց տվեց Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ ներկայումս չի դիտարկվում կարգավորման մեջ բեկում մտցնելու հարցը: Իհարկե, Լավրովը հիմա ավելի շատ փորձում է հանդարտեցնել կրքերը: Օրինակ, նախորդ տարի Լավրովը հայտարարում էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը առավել, քան երբևէ մոտ է:
Այցի արդյունքները գնահատելու համար պետք է նախ և առաջ հետևենք, թե ինչ հայտարարություններով հանդես կգան կողմերը հանդիպումից հետո: Պարզ է, որ չեն լինելու հեղափոխական հայտարարություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, բայց հարցն այն է, թե ինչպե՞ս հանդիպումը կգնահատի Մամեդյարովը: Եթե դարձյալ տեսնենք վատատեսական գնահատականներ, ապա պարզ է, որ տապալվել է ադրբեջանական ծրագիրը այս շրջանում հասնելու ինչ-որ արդյունքի: Պիտի կարողանանք հասկանալ դիվանագիտական հայտարարությունների նրբերանգները:
– Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ինքը Մոսկվայում Լավրովի հետ քննարկել է կարգավորման ինչ-որ ծրագիր, բայց հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանի այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ հիմնախնդրի կարգավորման տարբերակներ քննարկվեն Լավրովի և երկու նախարարների միջև, այդ պատճառով են նրանք մեկնում Մոսկվա:

– Ակնհայտ է, որ Ադրբեջանը, հաշվի առնելով Հայաստանի նախընտրական շրջանը, փորձում է կոնկրետ ինչ-որ պլան առաջ մղել՝ կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, և ստանալ Ռուսաստանի համաձայնությունը այդ պլանի վերաբերյալ, որին կհաջորդեն ճնշումները հայկական կողմի վրա: Իհարկե, պարտադիր չի, որ այդ ծրագիրը լինի փաստաթղթային տեսքով ինչ-որ համաձայնագրի ստորագրում, որը պիտի ենթադրի կարգավիճակի փոփոխություն կամ ինչ-որ բեկում: Պետք է հասկանանք «պլան» հասկացության որոշակի ընկալումները: Ակնհայտ է, որ Ադրբեջանն այստեղ ունի հստակ ծրագրեր նախընտրական շրջանում Հայաստանի խոցելիությունից օգտվելու համար:

– Ռուսաստանի այս նախաձեռնությունը ի՞նչ նշանակություն ունի հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու կամ նոր զինված բախումները կանխելու առումով:

– Փորձը ցույց է տալիս, որ մի կողմից ռուսական կողմը, իհարկե, միշտ էլ նպաստում է լարվածության թուլացմանը, երբ իրավիճակը սահմանային գծում արդեն դուրս է գալիս հսկողությունից: Այդ դեպքում ռուսական կողմը միջամտում է, որից հետո լարվածությունը նվազում է, բայց ի վերջո մենք չենք տեսնում լարվածության երկարաժամկետ նվազում շփման գծում, ավելին՝ որոշ վերլուծաբաններ վատատեսական վերլուծություններ են անում այն մասին, որ Հայաստանը անդամակցեց Եվրասիական միությանը անվտանգության նկատառումներով, մինչդեռ, անդամակցելուց հետո սահմանային միջադեպերը անհամեմատ ավելի շատացան: Այսպիսով՝ Հայաստանը չի ստանում այդ անվտանգության երաշխիքները: Բայց պիտի հասկանանք, որ Եվրասիական միությունը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նախագիծ է, որի շրջանակներում Ռուսաստանը Ադրբեջանի հետ կապված ծրագրեր ունի: Եվ այդ առումով՝ Ադրբեջանը, գիտակցելով իր կարևորությունը, փորձում է առիթից օգտվել և որոշակի առաջընթացի հասնել ղարաբաղյան կարգավորման հարցում՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա Ռուսաստանի միջոցով: Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, ավելի շատ կենտրոնացած են ոչ այդքան Մինսկի խմբի ձևաչափի, որքան Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում