Ռուսստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Էդվարդ Նալբանդյանը այսօր՝ փետրվարի 21-ին, կհանդիպեն Մոսկվայում: Կողմերը կքննարկեն երկկողմանի հարաբերությունները:
Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, հանդիպման առանցքային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Ակնկալվում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը Ռուսաստան: ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ այցի նախապատրաստությունը քննարկվել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը: