Ռուս-թուրքական բանակցությունները S-400 զենիթահրթիռային համալիրի մատակարարման մասին հաջողությամբ շարունակվում են, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ռուսաստանի հետ բանակցությունները S-400-ի մասին անցնում են դրականորեն»,- նախարարի խոսքերն է մեջբերում Sabah պարբերականը:
Ավելի վաղ «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հաստատել էր, որ Մոսկվան և Անկարան բանակցություններ են վարում S-400-ի մատակարարման վերաբերյալ: