Ստավրոպոլի միջազգային օդանավակայանը 2017-ին մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավիահաղորդակցություն հաստատել Երևանի հետ: Այդ մասին հայտնել է օդանավակայանիգլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը:
«Նախատեսվում են կանոնավոր չվերթներ դեպի Երևան և Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև ամառային ամիսներին՝ Սիմֆերոպոլ և հունական Սալոնիկ»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ապալկովը:
Նա պարզաբանել է, որ չվերթները կգործարկվեն 2017-ի մայիս-հունիսին: