Friday, 26 04 2024
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ

Ինչ են կարող Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն. երկու նախընտրական ծայրահեղություն

ՀՀԿ-ականները ասելու են այն, ինչ կարողանալու են անել, փետրվարի 18-ին հայտարարեց Սերժ Սարգսյանը ԵԿՄ համագումարում, խոսելով նախընտրական գործընթացում ՀՀԿ քարոզչության մասին և հայտարարելով, որ այլ ուժերի նման չեն հնչեցնելու դատարկ և պոռոտ հայտարարություններ ու խոստումներ էժանացումների, երիտասարդների բանակ չտանելու և այլնի մասին: Այն, որ նախընտրական շրջանը Հայաստանում վերածվելու է պոռոտախոսության և պոպուլիզմի մի հսկա ալիքի, այն, որ այդ ամենը հանրության ականջներին լցվելու է դույլերով, չի հարուցում որևէ կասկած: Արդեն իսկ հանրությունն ականատես է լինում հայտարարությունների, որոնք չեն դիմանում անգամ տարրական դպրոցական տրամաբանության քննությանը: Ի վերջո, այս տեսանկյունից իշխանության գործն իհարկե միշտ էլ դժվար է՝ ընդդիմությունը կարող է խոստանալ ավելին, որովհետև ընդդիմության պարագայում դժվար է հարցնել, թե ինչու մինչև հիմա չեն արել, կամ ինչու են մինչև հիմա գողացել և այլն: Թեև, այսօր ընդդիմության շարքերում են նաև ուժեր, որոնց վերաբերյալ այդպիսի հարցադրումներ արվում են, քանի որ այդ ուժերը կամ գործիչները իրենց քաղաքական գործունեության մի առանցքային փուլ անցկացրել են իշխանության առաջին շարքերում: Այդուհանդերձ, անգամ նրանց պարագայում կա քիչ թե շատ բացատրություն, թե հենց տեսնելով, որ իշխանությունը չի անում, իրենք որոշել են դուրս գալ և փորձել անել արդեն անձամբ:

Այդպիսով՝ քաղաքագիտական գրեթե աքսիոմատիկ կանոն է, որ ընդդիմությանը միշտ էլ բավական հեշտ է խոստումներ տալ հանրությանը և քննադատել առկա իրավիճակը, քան իշխանությանը՝ առավել ևս երկու տասնամյակ շարունակ անփոփոխ և ոչ լեգիտիմ իշխանությանը: Մյուս կողմից, պոռոտախոսության և պոպուլիզմի նմանօրինակ ծավալներն ու 50 և ավելի երանգները, իհարկե, անհարգալից վերաբերմունք են հանրության հանդեպ, քանի որ դրանց հեղինակները, եթե խոսում են այդ ամենի մասին լուրջ դեմքով՝ կնշանակի բավական անլուրջ են գնահատում հանրության ընկալունակության, դատողության, տրամաբանելու մակարդակը, կարողությունը: Հակառակ պարագայում նրանք պետք է որ զերծ մնան այն հայտարարությունների առնվազն 70-80 տոկոսից, որ անում են նախընտրական թեժ շրջանին ընդառաջ: Այդ իմաստով, եթե հանրությունը պետք է բացահայտի իշխանության գանձագողությունը, կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը, տարբեր օրինախախտումներն ու հանցագործությունները, այդ թվում՝ ընտրակեղծարարության դրվագները, ապա ընդդիմադիր ուժերի դեպքում էլ հանրությունը պետք է մեկ առ մեկ բացահայտի սին, դատարկախոս, չհիմնավորված, չտրամաբանված խոստումները, անսահման պոպուլիզմը, որի տակ բացարձակապես չկա ոչ մի հաշվարկ՝ բացի հաշվարկելուց, որ ունկնդիրը անմիտ է և չի հասկանա, որ իրեն պարզապես մոլորեցնում են անպատասխանատու կերպով:

Այստեղ, անկասկած, հանրությունը գործ ունի երկու ծայրահեղության հետ: Մի կողմից՝ անսահման և հորդառատ պոպուլիզմն ու պոռոտախոսությունը ընդդիմադիր դաշտի գերակշռող սուբյեկտներից, մյուս կողմից՝ հենց այդ ֆոնի վրա իշխանության ինքնարդարացման փորձն ու շինծու համեստությունը, թե կասենք այն, ինչ կարող ենք: Իսկ ի՞նչ կարող է ՀՀԿ-ն, որ արդեն երկու տասնամյակ իշխանություն է: Ի՞նչ կարող է Սերժ Սարգսյանը, որ արդեն մոտ տասը տարի բացարձակ իշխանություն է: Չէ՞ որ հանրությունը տեսել է, թե ինչ կարող են նրանք միասին: Նրանք միասին կարող են անել այնպես, որ Հայաստանում լինի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում աշխարհի պետություններից երկրորդ ամենաբարձր տնտեսական անկումը՝ 2009 թվականին 14 տոկոս: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կարող են անել այնպես, որ Հայաստանի բնակչությունը նվազի անգամ հոգեբանական 3 միլիոնի շեմից՝ արտագաղթելով տարեկան տասնյակ հազարներով: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կարող անել այնպես, որ Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարը թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրամիության դեսպաններն ու միջազգային կառույցները գնահատեն անարդյունավետ: Իհարկե, Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մեծ-մեծ խոստումներ չեն տալիս, նրանք մեծ մեծ ծախսեր են անում, անհասկանալի է, թե ինչի համար, ինչպես օրինակ՝ 40 միլիոն դոլարանոց ՊԵԿ ուսումնական կենտրոնը, որը կառուցեցին, իսկ հետո չիմանալով ինչ անել՝ որոշեցին հանձնել ՊՆ-ին՝ ակնկալելով, որ գուցե բանակի «խաթեր» հասարակությունը կմեղմի իր վերաբերմունքը և հարցապնդումները այդ 40 միլիոն դոլարանոց անիմաստ ծախսի համար: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կարող են երեք տարի շարունակ բանակցել Եվրամիության հետ ասոցացման գործընթացի շուրջ, իսկ հետո մեկ գիշերվա ընթացքում առանց այդ էլ տրանսպորտային շրջափակման խնդիր ունեցող Հայաստանը մտցնել նաև եվրասիական, ըստ էության, շրջափակման մեջ: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն կարող են արտաքին պարտքը հասցնել վեց միլիարդ դոլարի, իսկ աղքատությունը՝ 30 տոկոսի, այսինքն, երբ երկրի երեք քաղաքացուց մեկը աղքատ է պաշտոնապես, իսկ թե ինչ վիճակ է դե ֆակտո, երևի թե չարժե անգամ պատկերացնել:

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն շատ բան կարող են, թեև հասարակությունը նրանցից սպասում է ընդամենը մի բան՝ թողնել իշխանությունն ու հեռանալ, եթե կարող են: Բայց նրանք, իհարկե, դա չեն կարող, չեն կարող թողնել իշխանությունը, ընդ որում՝ մի շարք պատճառներով: Մեծ հաշվով՝ այդ տեսանկյունից Հայաստանում վաղուց խնդիրը այն չէ, թե ինչ կարող է կամ չի կարող իշխանությունը, այլ այն, թե կարո՞ղ է արդյոք հանրությունը հաստատել իր իշխանությունը, իշխանությանը թելադրել իր խաղաղ և հաստատուն, սահմանադրական կամքը, որպեսզի Հայաստանում ձևավորված որևէ իշխանություն ինքը չասի հանրությանը, թե ինչ է կարող կամ չի կարող, այլ հանրությունն ասի իշխանությանը և ընդհանրապես որևէ քաղաքական սուբյեկտի, թե ինչ է ուզում ինքը և ընտրի նրան, ով կարող է իրականացնել իր պատվերը՝ հեռացնելով նրանց, ովքեր չեն կարող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում