Նյու Յորքի Թայմս-սքվեր գլխավոր հրապարակում անցկացվում է երթ՝ հաջակցություն մուսուլմանների։ Ակցիայի նպատակն է միջկրոնական համայնքը միավորելն ու մուսուլմաններին աջակցելը՝ ի պատասխան Թրամփի միգրացիոն հրամանագրի։ Այս մասին հայտնում է Hollywood Life-ը։
ԱՄՆ 45-րդ նախագահի միգրացիոն արգելքների և քաղաքականության դեմ ցույցի է դուրս եկել արդեն մի քանի հազար մարդ։ Ակցիան անցկացվում է «Ես նույնպես մուսուլման եմ» կարգախոսով (#IAmAMuslimToo)։
Երթի անցկացմանն աջակցել է քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն։ Նա ակտիվորեն քննադատում է երկրի նոր նախագահին և կոչ անում քաղաքացիներին պայքարել իրենց իրավունքների համար։
#IAmMuslimToo Rally in #TimesSquare #RealTalkWithAnthonyB pic.twitter.com/32GRi1EuA4
— Anthony Beckford (@Real_TalkNYC) 19 февраля 2017 г.